
Իրանի խորհրդարանական ընտրություններին ցանկանում է մասնակցել 4000 թեկնածու

4 հազար մարդ է առաջադրել իր թեկնածությունը՝ մասնակցելու կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Այսօր հանդես գալով մամլո ասուլիսին՝ Ֆազլին հայտարարել է, որ կայանալիք ընտրությունները կդառնան քաղաքական հարթակ ու երկրի ՆԳՆ-ն կփորձի պայմաններ ստեղծել քաղաքական առողջ մրցակցության համար:
Իրանը պատրաստվում է 2016 թվականի փետրվարի 26-ին միաժամանակ անցկացնել խորհրդարանի ու փորձագետների խորհրդի ընտրություններ:
Իրանի խորհրդարանը ներկայում բաղկացած է 290 պատգամավորից: Վերջին ընտրությունները Իրանում տեղի են ունեցել 2012թ. մարտի 2-ին, տեղեկացնում է Trend-ը: