Մխիթարյանը՝ «Չեմնիցերի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Չեմնիցերի» դարպասը։ Այս խաղում իրեն գերազանց է դրսևորել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանական «ruhrnachrichten» և Goal պարբերականների վարկածով 26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Գերմանական պարբերականը Մխիթարյանի խաղին տվել է 2 գնահատականը՝ այն դեպքում, երբ առավելագույնը 1-ն է, իսկ Goal.com-ը՝ 4 (առավելագույնը՝ 5):
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած երեք խաղում Մխիթարյանը խփել է 4 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան