Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի
Օգոստոսի 11-ին և 13-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Սլովակիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Մարկ Լելիևրը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը, հավաքական է հրավիրել 19 ֆուտբոլիստի: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել նորվեգական «Ասանե» թիմի կիսապաշտպան Դավիթ Մկրտչյանը:
Ներկայացնում ենք մեր հավաքականի հայտացուցակը.
Դարպասապահներ
Սուրեն Ալոյան- «Բանանց»
Վարդան Վարդանյան- «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան- «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Հակոբ Համբարձումյան- «Բանանց»
Աղավարտ Պետրոսյան- «Բանանց»
Հակոբ Հակոբյան- «Բանանց»
Ժիրայր Մարգարյան- «Բանանց»
Արթուր Քարտաշյան- «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան- «Շիրակ»
Գրիգորի Էմեկսուզյան- «Ստրոգինո» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ստեփան Հարությունյան- «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան- «Բանանց»
Արթուր Նադիրյան- «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան- «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան- «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան- «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Դավիթ Մկրտչյան- «Ասանե» (Նորվեգիա)
Հարձակվողներ
Էդգար Մովսիսյան- «Բանանց»
Ռոբերտ Մինասյան- «Փյունիկ»
Սիրարփի Աղաբաբյան