
Բրիտանիայում դպրոցականը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանության փորձի համար

Բրիտանացի դեռահասը, ով դանակով հարձակվել էր իր ուսուցչի վրա, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման սպանության փորձի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, հունիսի 11-ին 14 տարեկան դատապարտյալը, որի անունը չի հաղորդվում, խոհանոցի դանակով հարվածել է իր 50-ամյա ուսուցչին այն բանից հետո, երբ նա սպառնացել է վերցնել աշակերտի բջջային հեռախոսը:
Ըստ մեղադրանքի՝ դեռահասը քննարկել է իր մտադրությունը ընկերների հետ մինչ հարձակում իրանակացնելը: