Բաժիններ՝

«Բարսելոնայի» 24 ֆուտբոլիստ կմեկնի Թբիլիսի

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք Թբիլիսի կմեկնեն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» դեմ խաղի համար։

Վրաստանի մայրաքաղաք կմեկնեն նաև վնասվածք ունեցող Դուգլասը, Ադրիանոն, Խորդի Ալբան, ինչպես նաև Ալեիշ Վիդալը և Արդա Թուրանը, ովքեր դեռ հայտավորված չեն ակումբի համար։

Վերջին պահին կատալոնական ակումբի հայտացուցակից դուրս է մնացել թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Նեյմարը: Տեղեկացնենք, որ բրազիլացին վարակվել է խոզուկ հիվանդությամբ և բաց կթողնի մոտավորապես 2 շաբաթ:

Ներկայացնում ենք կատալոնական ակումբի հայտացուցակը.

Բրավո, Մասիպ, Դուգլաս, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Ալվեշ, Պեդրո, Ինյեստա, Սուարես, Մեսսի, Ռաֆինյա, Մասկերանո, Բարտրա, Սանդրո, Մունիր, Ալբա, Ռոբերտո, Ադրիանո, Վերմալեն, Մատյո, Հալիլովիչ, Վիդալ, Թուրան։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս