Բաժիններ՝

Ըմբշամարտ. Տիգրան Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ

ՀԸՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվել է ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հունահռոմեական ըմբիշները, ի տարբերություն ազատոճայինների, հարաբերականորեն հաջող չմասնակցեցին: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Հիշեցնենք, որ ազատոճայինները Սուբոտիցայում նվաճել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Օգոստոսի 25-30-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31