Բաժիններ՝

Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարարն ու «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավարն ապաստան են խնդրել Եվրոպայում

Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Յուրի Կոլոբովը փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ հարց է ներկայացրել Իսպանիային, իսկ «Ուկրսոցբանկի» նախկին ղեկավար Բորիս Տիմոնկինը՝  ապաստան է խնդրել Գերմանիայից, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»՝ հղում կատարելով գլխավոր դատախազությունում իր աղբյուրին:

Նշվում է, որ երկու երկրներն էլ քննում են Կոլոբովին ու Տիմոնկինին Ուկրաինա արտահանձնելու վերաբերյալ նյութերն ու դեռ պատասխան չեն տվել:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները դիմել էին Ռուսաստանին ու Իսպանիային՝ պահանջելով արտահանձնել Յուրի Կոլոբովին ու Ռեգիոնների կուսակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Շեպելևին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31