«Աշխատանքները կավարտվեն և վճարները կիրականացվեն: Ուղղակի սրա մասին հանրությանն, իմ կարծիքով, պետք է տեղեկացնենք, խորհրդատվության աշխատանքների և փոխհատուցման մասին նույնպես, քանի որ թյուր տեղեկատվություն է տարածվում հասարակության մեջ, որ որևէ բան չի արվում, աշխատանք չի կատարվում»:
«Թուրքիայում հիմա շատ բարդ իրավիճակ է, այնտեղ իսկական պատերազմ է գնում: Մեր պետության սահմանների մոտ ևս սկսվել են բախումներ, ինչը վտանգավոր է մեզ համար: Եթե հարևանի տանը հրդեհ է, ապա այն վտանգավոր է նաև քեզ համար: Թե ինչպե՞ս դա կվերջանա՝ դժվարանում եմ ասել: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները չեն պաշտպանում Թուրքիայի շահերը, ԱՄՆ-ը ավելի հաճույքով օգնում է քրդերին, որովհետև քրդական պետությունը եթե լինի, կդառնա նոր դաշնակից ԱՄՆ-ի համար»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մոտ ժամանակները մտադրություն չունի վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` նշելով, որ պատրաստ է բանակցություններ վարել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ միայն այն դեպքում, եթե փարիզեցիները տեղափոխության համար վճարեն 1 մլրդ եվրո:
Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե իր գումարը որտեղ ներդնի: Բայց գուցե, եթե հովանավորչությամբ զբաղվող մարդիկ իմանան, որ մենք ունենք նման երեխաներ, որոնք կարող են և արժանի են ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում, ապա իրենց հայացքը նաև դեպի նրանց ուղղեն: Դա մեզ հնարավորություն կտա մշակելու պատանի երաժիշտներին կրթելու և աշխարհին ներկայացնելու քաղաքականություն և համալիր ծրագիր:
«Ամբողջ տարածաշրջանում այնպիսի պայթյունավտանգ իրավիճակ է, որ հարցին՝ ԻԼԻՊ-ը սպառնո՞ւմ է Հայաստանին, թե՞ ոչ, ամենալավատես քաղաքագետները պատասխանում են, որ՝ այո, սպառնում է»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
Նովակ Ջոկովիչ (Սերբիա)-Ֆելիսիանո Լոպես (Իսպանիա) 6:1, 3:6, 6:3, 7:6
ՍՊԾ դիտացանցը ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Այս մասին հայտնում են «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից։
Չորեքշաբթի Նյու Յորքում աշխարհի երկրորդ ռակետ Սիմոնա Հալեպը այս մրցաշրջանում առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
«Ասադի հեռանալը պահանջում են բոլորը: Անգամ ռուսները փոխում են իրենց դիրքորոշումը՝ այն առումով, որ այնքան էլ չեն պնդում Ասադի՝ իշխանության մնալուն: Բայց Պուտինի մտահոգությունն այն է, թե Ասադից հետո ո՞վ կգա իշխանության: Միանշանակ պարզ է, որ այստեղ իսլամիստները կանցնեն իշխանության գլուխ և դա կնշանակի Սիրիայի վերջնական փլուզում, որն արդեն փլուզված է»:
Անկեղծ ասած, ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը չեմ կարդացել, եկեք Կիկոսի մահը չդարձնենք, երբ գա ժամանակը, որեւէ քաղաքական գործիչ, որեւէ քաղաքական ուժ, կուսակցություն հստակ իր դիրքորոշումները կարտահայտի ու գործնական դրսեւորում ներ կունենա, այդ ժամանակ էլ մենք կխոսենք, ես իմ տեսակետն այդ ժամանակ կներկայացնեմ։ Ես այժմ չեմ կարող խոսել մի բանի մասին, որտեղ գործողություն չկա։
Կարմիր- Կյանքի էներգիայի, վստահության և ակտիվության նշան է: Այս գույնը նաև սիրո գույնն է, օգնում է ուժեղացնել գրավչությունն ու սեքսուալությունը:
Մի քանի ամիս անց հայ նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը կդառնա 80 տարեկան: Այս օրը կնշանավորվի նաև նրանով, որ Ջիգարխանյանը տարեդարձը կնշի ամուրիի կարգավիճակով: 40 տարի համատեղ կյանքից հետո զույգի կյանքն ունեցավ անսպասելի շրջապտույտ:
Սովորաբար ներքին դիմադրությունն իշխանությանը հնարավորություն է տալիս արտաքին հարաբերություններում որոշակի ճկունություն ցուցաբերել՝ պետությանն ինչ-որ բան պարտադրողներին ցույց տալով քաղաքացիների անհնազանդության հեռանկարը: Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է՝ հնարավոր անհնազանդությունը ոչ թե խանգարում, այլ նպաստում է այս կամ որոշումը պարտադրելու հարցում:
Նախորդ տարի սեպտեմբերի 16-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավոր Սուրեն Գաբրիելյանի փախուստից հետո հարուցաված քրեական գործի շրաջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Արձագանքելով լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ օրերս լոլիկ է ներմուծվել հանրապետություն՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է՝ վերջին եռամսյակում Հայաստանի Հանրապետություն լոլիկ չի ներկրվել՝ այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից:
Հազրեվարդն (Розмарин) աշխարհով մեկ տարածված համեմունք է, որն օգտագործվում է հարյուրավոր տարիներ շարունակ: Դեռևս հին Հունաստանում ուսանողները քննությունից առաջ հազրեվարդի ճյուղ էին դնում մազերի մեջ: Հույները վստահ էին, որ այն լավացնում է հիշողությունը:
Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Սըր Բոբի Չարլտոնը կիսվել է իր տպավորություններով այն բանի մասին, որ Ուեյն Ռունին Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Շվեյցարիայի դեմ խաղում խփեց իր 50-րդ գոլը ագային հավաքականի կազմում. դա 1 գնդակով ավելի է Սըր Բոբիի խփած գոլերից:
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց առողջության համար ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Կախված գեներից՝ այս հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը մեծանում է: Այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսի մթերքներ, ոոնք նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Գարի Կասպարովը և FIDE-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգը մեղավոր են ճանաչվել FIDE-ի կանոնադրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Հերթական յուրօրինակ նվաճման է հասել բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Նեյմարը: Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դարձել է պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է 46 գոլ խփել ազգային հավաքականում:
Թուրքիան ոչ միայն հրաժարվել է միանալ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, այլև վերապատրաստել, զինել և աջակցել է հազարավոր ահաբեկիչների ներթափանցմանը Սիրիա և Իրաք:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի գործակալ Կրիստիան Օգալդեն խոսել է դարպասապահի վնասվածքի մասին, և նշել է, որ Բրավոն շարքից դուրս է եկել նվազագույնը 3 շաբաթով:
Մոսկվան ու Թեհրանը խորհրդատվություններ են վարում ռուսական զենքի գնման շուրջ, RIA Novosti-ին հայտնել է «Ռոսոբորոնէքսպորտի» պատվիրության ղեկավար Իգոր Սևաստյանովը Նիժնի Տագիլում բացված Russia Arms Expo ցուցադրության ժամանակ:
Ստամբուլի ժամանակակից արվեստի 14-րդ բիենալեում Հայկական ծրագրի շնորհանդեսը դարձավ բիենալեի բացման նշանակալի իրադարձություններից մեկը: Ծրագրի գլխավոր հովանավորն էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախագիծը:
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Միշել Ազնավուրը, ցանկություն է հայտնել մասնակցել Երևանում անցկացվելիք վազքի RunArm 2015 միջազգային կիսամարաթոնին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Այս մասին հայտնում է sputnikarmenia.ru-ն:
«Կար մի ժամանակահատված, երբ ես գոլեր չէի խփում: Բայց Ռոյ Հոջսոնի գալով ես շատ անգամ են աչքի ընկել: Ես նրանից շնորհակալ եմ այն բանի համար, որ նա ինձ ազատություն է տալիս խաղում»,- Ռունիին մեջբերում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
2016թ. Եվրոպայի առաջնության որակավորման 8-րդ տուրի շրջանակներում Իսպանիայի հավաքականը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիայի հավաքականին: Այս հաղթանակը Սերխիո Ռամոսի համար դարձավ 100-րդը ազգային հավաքականի կազմում: Այս ցուցանիշով 29-ամյա ֆուտբոլիստը հավասարվեց Խավիին, ով արդեն ավարտել է ելույթները հավաքականում: