Գարի Կասպարովը և Իգնատիուս Լեոնգը մեղավոր են ճանաչվել FIDE-ի օրենսդրությունը խախտելու մեջ
Գարի Կասպարովը և FIDE-ի նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգը մեղավոր են ճանաչվել FIDE-ի կանոնադրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Այս որոշումը կայացվել է Աբու Դաբիում ընթացած FIDE-ի ժողովի ժամանակ: Ըստ նախնական քննարկման՝ Կասպարովն ու Լեոնգը կարող են զրկվել կազմակերպության պաշտոնական միջոցառումներին ներկա լինելու իրավունքից, ինչպես նաև ստանալ դրամական տուգանք:
Ըստ աղբյուրի, հայտնի շախմատային գործիչները մեղադրվում են կոռուպցիոն սկանդալում: Երբ Կասպարովը ցանկացել է ընտրվել կազմակերպության նախագահի պաշտոնում, 500 հազար դոլար է տվել Լեոնգին, որպեսզի Սինգապուրը քվեարկի հենց նրա հաղթանակի համար:
Չնայած Լեոնգի օգնությանը, Կասպարովն այդպես էլ չկարողացավ գլխավորել FIDE-ն:
Սիրարփի Աղաբաբյան