Բաժիններ՝

«Հավաքականի լավագույն ռմբարկուի կարգավիճակն իմ ամենալավ նվաճումն է». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին համարում է, որ ազգային հավաքականի կազմում խփած գոլերի ռեկորդը հանդիսանում է իր կարիերայի լավագույն նվաճումը: 29-ամյա ֆուտբոլիստը Եվրո-2016-ի որակավրոման Շվեյցարիայի դեմ ընտրական խաղում (2:0) խփեց իր 50-րդ գոլը ազգային թիմի մարզաշապիկով և 1 գնդակով անցավ նախորդ ռեկորդակիր Սըր Բոբի Չարլտոնից:

«Այս նվաճումը ես գնահատում եմ այնքան բարձր, ինչպես իմ նախորդները, եթե ոչ ավել: Դառնալ հավաքականի լավագույն ռմբարկու մինչև 30 տարեկան. այդ մասին ես նույնիսկ երազել չէի կարող: Ես վերջին խաղերում մոտ էի դրան և վերջապես կատարեցի երազանքս: Այնպես որ՝ ես այսօր անհավանական հպարտություն եմ զգում:

Կար մի ժամանակահատված, երբ ես գոլեր չէի խփում: Բայց Ռոյ Հոջսոնի գալով ես շատ անգամ են աչքի ընկել: Ես նրանից շնորհակալ եմ այն բանի համար, որ նա ինձ ազատություն է տալիս խաղում»,- Ռունիին մեջբերում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս