Բաժիններ՝

«Իհարկե, վշտացած եմ, որ իմ ռեկորդը խփեցին, բայց ուրախ եմ, որ դա Ռունին արեց». Սըր Բոբի Չարլտոն

Անգլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Սըր Բոբի Չարլտոնը կիսվել է իր տպավորություններով այն բանի մասին, որ Ուեյն Ռունին Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Շվեյցարիայի դեմ խաղում խփեց իր 50-րդ գոլը ագային հավաքականի կազմում. դա 1 գնդակով ավելի է Սըր Բոբիի խփած գոլերից:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Ուեյնին այն բանի համար, որ նա դարձավ Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն: Ես միշտ հպարտություն եմ զգացել այն բանից, որ այդ ռեկորդը ինձ է պատկանում: Երկրիս համար հանդես գալը միշտ հպարտություն և առաջնահերթություն է եղել ինձ համար: Իհարկե, ես չեմ կարող ժխտել, որ վշտացած եմ: Այնուամենայնիվ, ես անհավանկան գոհ եմ նրանից, որ դա Ուեյնը արեց: Իմ սիրելի թիմի և երկիր հավաքականի ավագը:

Վստահ եմ, որ այդ ռեկորդը դեռ երկար ժամանակ Ուեյնինը կլինի և միանգամայն պարզ է, որ Ռունին կշարունակի խփել և ակումբում և հավաքականում»,- ըստ BBC-ի՝ ասել է Սըր Բոբի Չարլտոնին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս