Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին «ՊՍԺ»-ին 1 մլրդ եվրոյով

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը մոտ ժամանակները մտադրություն չունի վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` նշելով, որ պատրաստ է բանակցություններ վարել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ միայն այն դեպքում, եթե փարիզեցիները տեղափոխության համար վճարեն 1 մլրդ եվրո:

«Եթե «ՊՍԺ»-ն ցանկանում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա ամեն ինչ շատ պարզ է. նրանք ստիպված կլինեն վճարել 1 մլրդ եվրո:

Ֆուտբոլում դժվար է ինչ-որ բան կանխատեսել, բայց մենք 2016թ. մտադրություն չունենք վաճառել պորտուգալացուն: Նրա պայմանգիրն ակումբի հետ դեռ 3 տարի ուժի մեջ է»,- ըստ Cadena COPE-ի՝ ասել է Պերեսը:

Ամռանը Ֆրանսիայի չեմպիոնը Ռոնալդուի համար «Ռեալին» առաջարկել է 150 մլն եվրո և մերժում է ստացել:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս