Եվրախորհրդարանն այսօր կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը (ALDE խումբ) Եվրախորհրդարանում այսօր քննարկման է դրել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հասցեական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձևի նախագիծը, հայտնում է Haqqin.az-ը:

Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը՝ ուղղված իրավապաշտպանների ու լրագրողների դեմ:
Բանաձևի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Եվրամիության հասցեական պատժամիջոցների կիրառման հարցը ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ:

Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:

Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ:
«Նման պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է ու ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնց անցկացվում են լուրջ խախտումներով»,- ասվում է բանաձևի նախագծում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930