Ազնավուրի որդին ցանկանում է մասնակցել Երևանում անցկացվելիք վազքի կիսամարաթոնին

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի որդին՝ Միշել Ազնավուրը, ցանկություն է հայտնել մասնակցել Երևանում անցկացվելիք վազքի RunArm 2015 միջազգային կիսամարաթոնին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Այս մասին հայտնում է sputnikarmenia.ru-ն:

RunArm վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 3-ին: Վազքի մարաթոնի նպատակն է առողջ ապրելակերպի քարոզչությունն ու երկրում սպորտային զբոսաշրջության զարգացումը:

«Շատ հաճելի է, երբ կիսամարաթոնի հայտարարությանը գրեթե միանգամից արձագանքել են բազմաթիվ մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Մասնավորապես, կիսամարաթոնին ցանկացություն են հայտնել մասնակցել ծագումով հայ ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաևֆը՝ իր եղբոր հետ, ինչպես նաև մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը»,- հավելել է Էմմիյանը:

aznavuri txa

Նա նշել է, որ կիսամարաթոնի անցկացումը շատ կարևոր է Հայաստանի համար ինչպես առողջ ապրելակերպի քարոզի առումով, այնպես էլ երկրում զբոսաշրջության զարգացման համար:

«Ես կցանկանայի, որ նման միջոցառումները ունենային երկարաժամկետ բնույթ: Դրանք հարկավոր է կազմակերպել Հայաստանի բոլոր մարզերում»,- ասել է Էմմիյանը:

Երևանի կիսամարաթոնը կազմակերպել է RunArm կազմակերպությունը ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Այն անցկացվելու է ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարարության հովանու ներքո, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի օլիմպիական կոմիտեի աջակցությամբ:

Yerevan RunArm 2015-ին մասնակցելու համար գրանցումն սկսվել է օգոստոսի 10-ից: Բոլոր մասնակիցները սպորտային կոստյում և կրծքանշաններ կստանան, հաղթողներին կշնորհվեն դրամական պարգևներ:

Տեսանյութեր

Լրահոս