ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Շուտով Թուրքիայից դուրս կբերվեն Ինջիրլիքի ռազմաբազայի հարակից տարածքներում բնակվող ամերիկացի զինվորականների և Ադանայի ամերիկյան հյուպատոսարանի դիվանագետների ընտանիքները: Նրանց ուղևորության ծախսերը կհոգա ԱՄՆ-ի կառավարությունը:
Հինգշաբթի Ելենա Վեսնինան և Եվգենիա Ռոդինան չկարողացան դուրս գալ US Open-ի 3-րդ շրջան:
«Հարգելի պարոն, ես շատ շնորհակալ եմ, որ հավատում եք, որ ՀՀԿ-ն 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելու է: Եթե դուք արդեն ասում եք, որ սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու դեպքում Սերժ Սարգսյանը կմնա Հանրապետական կուսակցության ղեկավար և կշարունակի ղեկավարել երկիրը, նշանակում է՝ հավատում եք, որ ընտրություններում հաղթելու է Հանրապետական կուսակցությունը: Ես շատ շնորհակալ եմ դրա համար, բայց մենք ազատ մրցակցության կողմնակից ենք»:
Պետական բոլոր մարմիններն ու գերատեսչությունները կազմ ու պատրաստ են՝ արագ եւ հավասարակշիռ որոշումներ կայացնելու` սցենարով նախատեսված ցանկացած իրավիճակում: Գնահատականը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանինն է:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հակոբյանը շեշտում է, որ «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում երկիրը բերված է բարձր աստիճանի մարտական պատրաստականության:
US Open-ի 4-րդ օրը Միխայիլ Յուժնին պարտվեց Ջոն Իզներին:
«Բարսելոնայի» նախկին դարպասապահը շարունկում է ըմբռնել Լուի Վան Գալի փիլիսոփայությունը փոխարինող կազմում: Դե Խեան, ում տրանսֆերը «Ռեալ» ձախողվեց, ընդգրկվել է «կարմիր սատանաների» Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ ուղիղ ինտերնետային հեռարձակմամբ:
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ նոր Սահմանադրությունը չի օգնի աշխատատեղերի խնդիրը լուծելուն:
Երեկ, 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակներում Իտալիայի հավաքականը տանը հաղթեց Մալթային (1:0), Հոլանդիան պարտվեց Իսլանդիային (0:1), Ղազախստանը արտագնա խաղում զիջեց Չեխիային (1:2), իսկ Բելգիան հաղթեց Բոսնիայի և Հերցոգովինայի հավաքականին (3:1):
«Հակառակորդը չի կարողանում հաղթել ԶՈՒ-ին և իր չարությունը թափում է քաղաքացիական անձանց վրա»,- ասել է Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 5 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին հարցին:
Նաև տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ից սկսած Ավան թաղամասում հայտարարվելու է պարեկային ժամ, որը տևելու է լուսաբաց: «Բոլոր նրանք, ովքեր կլինեն դրսում, ոստիկանները փորձելու են ուղղել դեպի տուն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, տարբեր կուսակցություններով անցած եւ ի վերջո ՍԴՀԿ կուսակցաշինությանը լծված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լքել է ՍԴՀԿ ղեկավար շարքերը:
Փախստականների հանկարծակի մակընթացությունը ներեվրոպական տագնապի է վերածվել. երկրներն իրար հետ բանակցում են փախստականներին ընդունելու չափաբաժինները բաշխելու եւ մանաւանդ դրանց համարժեք բյուջեները համաեվրոպական կառույցներից գանձելու առումով։
Ասում են անգամ, որ երբ Արթուր Ղազարյանին բուժմասից ինչ-որ տեղ են տեղափոխում, այդ պահին շարժը ՔԿՀ-ում կանգնեցնում են։ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո, ինչպես հայտնի է, բերդում և գողական աշխարհում լիքը չպարզված հաշիվներ կան:
24-ամյա երիտասարդը մեղադրվում է 16 տարի չլրացած կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:
Ներկայացնենք հերթական տեսահոլովակը, որը պատմում է նորաձևության էվոլյուցիայի մասին վերջին 100-ամյակում:
Հարավային Շաոլին տաճարի վանական Շի Լիլյանը գերթե 125 մետր է անցել ջրի մակերևույթի վրայով ու այդկերպ նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է The Telegraph-ը:
Նա` հանդիսանալով անհատձեռնարկատեր, իրենց կրպակում համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք, քննությամբ չպարզված պայմաններում, 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից` դեպքի վայրի զննության ընթացքում:
Բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Վարբուրգը (Otto Heinrich Warburg) և այլ մասնագետներ 1920-ական թվականներին ասում էին, որ քաղցկեղը սիրում է շաքար, սակայն զարմանալի է, որ շատ բժիշկներ այս մասին չեն հայտնում իրենց հիվանդներին, մինչդեռ նրանք շարունակում էին վերամշակված մթերքներ ուտել:
Զուգարանների բացակայությունը ոչ ոքի չէր անհանգստացնում: Անգամ Վերսալում ոչ մի զուգարան նախատեսված չէր: Երկար միջանցքներում կախված էին ծանր վարագույրներ, որոնց հետևում էլ մարդիկ հոգում էին իրենց բնաան կարիքները:
Վերջին շրջանում համացանցի օգտատերերին հաճախ է անհանգստացնում archive share ծրագիրը: Երբ համացանցում օգտատերերը տարբեր կայքերի հրապարակումներ-հղումներ են տարածում, այդ վիրուսի պատճառով չեք կարողանում կարդալ կայքում տեղադրված տեքստը: Բացվում է պատուհան, որտեղ գրված է, որ այդ էջը պահպանված չէ վեբ արխիվում և առաջարկում է բեռնել archive share-ը, որպեսզի կարողանաք կարդալ կայքում տեղադրված ինֆորմացիան: Եթե օգտատերը բեռնում […]
Սովորաբար աշնան առաջին ամսին հեռուստադիտողներին առաջարկում են ինչպես նոր, այնպես էլ հին մի շարք նախագծեր: Նորերի մեջ, հավանաբար, արժե ուշադրություն դարձնել Hand of God, The Bastard Executioner դրամաներին: Եվ այսպես, մասնագիտացված կյաքերն առանձնացրել են սեպտեմբերի առաջին կեսի սերիալների պրեմիերաների գրաֆիկը.
Հեղինակավոր WhoScored.com-ը կազմել է Անգլիայի առաջնության օգոստոս ամսվա խորհրդանշական հավաքականը: Դարպասապահի դիրքում Թիմ Հովարդն է՝ «Էվերթոնից»:
Հայտնի ակադեմիկոս Ամոսովը բոլոր հիվանդներին խորհուրդ էր տալիս օրգանիզմն ամրապնդող և շուտ վերականգնող խյուս օգտագործել: Այս խյուսը, սակայն, օգտակար է ոչ միայն հետվիրահատական շրջանում գտնվող հիվանդներին, այլև՝ առողջ մարդկանց:
ՖԻՖԱ-ն անվավեր է ճանաչել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցի տեղափոխությունը «Գալաթասարայ»:
Որովայնը մարդու օրգանիզմի ամենախնդրահարույց հատվածներից մեկն է: Որովայնի հատվածում ճարպն աստիճանաբար է կուտակվում, սակայն հետագայում բավական բարդ է լինում ազատվել դրանից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Լիդո կղզում կայացել է Վենետիկի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Չնայած այն բանին, որ քաղաքական գործիչներից պահանջում են էմոցիոնալ արձագանք անօրինական ներգաղթյալների խնդիրներին առնչվող հարցերին, նրանք պետք է արձագանքեն պրագմատիկորեն ու մեծ պատասխանատվություն ցուցաբերեն, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մամլո ասուլիսին, որտեղ նրան խնդրել էին մեկնաբանել Սիրիայից 3 տարեկան խեղդված երեխայի լուսանկարը: Այս մասին հայտնում է Interfax-ը: