Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանի վերջին սերը. ինչո՞ւ է 80-ամյա դերասանը բաժանվել կնոջից

Մի քանի ամիս անց հայ նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը կդառնա 80 տարեկան: Այս օրը կնշանավորվի նաև նրանով, որ Ջիգարխանյանը տարեդարձը կնշի ամուրիի կարգավիճակով: 40 տարի համատեղ կյանքից հետո զույգի կյանքն ունեցավ անսպասելի շրջապտույտ:

Երբ նրանց սիրո պատմությունը սկսվեց, երկուսն էլ ազատ չէին: Տատյանա Վլասովան թողնելով դերասանուհու կարիերան՝ աշխատում էր Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գրականության ուսումնասիրության բաժնում, իսկ Արմեն Ջիգարխանյանն այնտեղ ամենահայտնի դերասանն էր: Այդ ժամանակ Ջիգարխանյանը հարաբերություններ ուներ Աննա Վանովսկայայի հետ: Այս հարաբերությունները տանջալի էին Ջիգարխանյանի համար, քանի որ Աննան ուներ նյարդային խնդիրներ: Այս խնդիրների պատճառով նրան արգելել էին երեխաներ ունենալ, բայց Աննան դեմ գնալով բժիշկներին՝ Արմեն Ջիգարխանյանին աղջիկ պարգևեց: Մեկ անգամ չէ, որ Աննան Ջիգարխանյանին սպառնացել էր, որ ինքնասպանություն կգործի, եթե վերջինս լքի իրեն:

Jigarxanyan (20)

Jigarxanyan (19)

Կարդացեք նաև

Jigarxanyan (18)

Jigarxanyan (17)

Jigarxanyan (16)

1996 թվականին Արմեն Ջիգարխանյանը ստանում է առաջարկ՝ խաղալու Սովետական Միության ամենահայտնի թատրոններից մեկում: 30-ամյա դերասանը, ով իր կարիերայի բարձունքում էր, չէր կարող մերժել այս հրավերը: Չտրվելով կնոջ սադրանքներին ՝ Արմեն Ջիգարխանյանը Տատյանայի հետ մեկնում է Մոսկվա: Ճանապարհին նա հեռագիր է ստանում, որտեղ ասվում էր, որ կինն ինքնասպանություն է գործել, իսկ փոքրիկ աղջիկը՝ Լենան, տատիկի մոտ է:

Իսկ Արմեն Ջիգարխանյանն ու Տատյանան տեղավորվել էին թատրոնի նկուղում և չունեին ապրելու ոչ մի հարմարավետություն: Նրանք իրենց հարսանիքին կանչեցին միայն 2 վկայի: Բոլորը կարծում էին, որ այս ամուսնությունը երկար չի տևի:

Տարիներ անց Ջիգարխանյանը գնեց փոքրիկ բնակարան, իր մոտ կանչեց մորը և աղջկան, իսկ Տատյանան էլ իր մոտ կանչեց իր բարեկամներին և որդուն՝ Ստյոպային:

Jigarxanyan (15) Jigarxanyan (14)

Jigarxanyan (13)

Jigarxanyan (12)

Jigarxanyan (11)

Լենան և Ստյոպան մեծացան միասին, սակայն խնդիրները դեռ առջևում էին, քանի որ աղջիկը ժառանգել էր մոր հիվանդությունը:

Լենան մեծանալով՝ ընդունվեց թատրոն՝ սովորելու, բայց 1987 թվականին տեղի ունեցավ դժբախտություն: Թատրոնից նա գնաց իր սիրած տղայի հետ և չվերադարձավ տուն: Առավոտյան նրանց գտան մեքենայում: Մեքենան այրվել էր:

Երիտաարդ Ստյոպան շատ ծանր տարավ քրոջ մահը. նա սկսեց խմել, ողջ օրն անցկացնել խաղատներում, կործանել կյանքը… Նա ոչ մի կերպ չէր կարողանում մասնագիտություն գտնել, և Արմեն Բորիսովիչը որոշեց նրան իր հետ թատրոն տանել: Նա խաղում էր մանկական հեքիաթներում, էպիզոդիկ դերերում, սակայն հետագայում հենց Ջիգարխանյանի ջանքերով նա հեռացվեց թատրոնից: Պատճառը նրա շատ վատ պահվածքն էր: Ջիգարխանյանը հենց իրենց շենքում նրա համար մեկ սենյականոց բնակարան գնեց, ինչից հետո Ստյոպան չէր շփվում նրա հետ:

Jigarxanyan (8)

Jigarxanyan (7)

90-ականների վերջին Տատյանան այնպես արագ հեռացավ Մոսկվայից, ինչպես ժամանակին Երևանից էր հեռացել: Նա մեկնեց ԱՄՆ: Ջիգարխանյանը ևս ուներ ԱՄՆ մեկնելու պլաններ, սակայն հետագայում հասկացավ, որ չի կարողանա այնտեղ ապրել: Տատյանան իր հետ տարել էր նաև Արմեն Բորիսովիչի սիրելի կատվին՝ Ֆիլին: Բարեկամները պատմում են, որ Ջիգարխանյանն ամեն օր զանգում և զրուցում էր կատվի հետ:

2002 թվականին Ջիգարխանյանն առաջին միկրոինսուլտը ստացավ: Այդ ժամանակ նրա կողքին միայն քույրն էր՝ Նաիրան, ով ուներ առողջական լուրջ խնդիրներ և որոշ ժամանակ անց մահացավ: Ջիգարխանյանը դարձյալ մնաց միայնակ: Նա վերադարձավ թատրոն, բայց չէր խաղում ներկայացումներում, իսկ որոշ ժամանակ անց վերջնականապես հեռացավ թատրոնից: 2009թ. նա ստացավ երկորդ միկրոինսուլտը: Այդ ժամանակ նրա կողքին հայտնվեց Վիտալինա անունով մի կին, ով նախկին դաշնակահար էր: Վիտալինան թատրոնի երաժշտական բաժնի պատասխանատուն էր: Ջիգարխանյանի կողքին նրա հայտնվելը սկանդալ առաջացրեց թատրոնում, բոլորը մեղադրում էին նրան Արմեն Բորիսովիչի վրա ունեցած վատ ազդեցության համար: Ոմանք անգամ հեռացան թատրոնից՝ պահանջելով Տատյանայի վերադարձը:

Այժմ, երբ Արմեն Ջիգարխանյանը մոտ է 80-ը բոլորելուն, վերջնականապես որոշել է մաքրել անցյալը և բաժանվել ԱՄՆ-ում գտնվող Տատյանայից՝ 80-ամյա հասակում սկսելով նոր կյանքը սիրելիի՝ Վիտալինայի հետ:

Այս տարվա հունիսին Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն դարձավ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկ Ջիգարխանյանը զբաղեցրեց թատրոնի նախագահի պաշտոնը: «Ես առաջարկում եմ տնօրեն նշանակել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ով արդեն 8 տարի աշխատում է թատրոնում ու գիտի կոլեկտիվին: Հուսով եմ՝ նա կարդարացնի մեր վստահությունը»,- հայտարարել էր Ջիգարխանյանը Մոսկվայում թատրոնի տնօրենների խորհրդակցության ժամանակ: Նա նշել է, որ թատրոնը ֆինանսական ծանր վիճակում է ու կարիք ունի նոր տնօրենի:

Jigarxanyan (9)

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդայի», Ջիգարխանյանի 33-ամյա ընկերուհին պրոֆեսիոնալ երաժիշտ է. ավարտել է Կիևի Կոնսերվատորիան՝ դաշնամուրի բաժինը, այնուհետև կրթությունը շարունակել է Մոսկվայում: Ա. Ջիգարխանյանի հետ ծանոթության մասին Վիտալինան լրատվամիջոցին պատմել էր.

– Նրան գիտեմ 13 տարեկանից: Իմ բախտը բերել է. ես դիտել եմ Գոնչարովի վերջին ներկայացումը՝ Ջիգարխանյանի մասնակցությամբ, երբ Մայակովսկու թատրոնը ժամանել էր Կիև: Մինչ այդ կարդացել էի Ջիգարխանյանի բոլոր հարցազրույցները, դիտել բոլոր ֆիլմերը, նա ինձ հետաքրքիր էր… Գնացի, ինքնագիր խնդրեցի: Իսկ տարիներ անց, երբ ապրում էի Մոսկվայում և դասավանդում Հրեական ակադեմիայում, Արմեն Բորիսովիչը որոշել էր թարմացնել «Ալի Բաբան և քառասուն ավազակները» ներկայացումը և ինձ հրավիրեց՝ որպես կոնցերտմայստեր: 2008-ից աշխատում եմ նրա թատրոնում: Ինձ չեմ ցուցադրում: Հատկապես այն բանից հետո, երբ մամուլում տհաճ հրապարակումներ հայտնվեցին: Այդ մասին գրում են մարդիկ, ովքեր ինձ ընդհանրապես չեն ճանաչում:

Նրանք նույնիսկ ձեզ չե՞ն այցելել:

– Ոչ, անանուն նամակներ են ուղարկել Արմեն Բորիսովիչին իմ հարցով…

Ո՞վ

– Ես կռահում եմ՝ ով: Ջիգարխանյանը՝ նույնպես:

Դուք հավանաբար վիրավորված եք

– Դե, հավանաբար, վիրավորական է: Պարզապես Արմեն Բորիսովիչը սովորեցրել է, որ նման բաների չարժե արձագանքել, չի կարելի իջնել՝ նրանց պատասխանելու համար, և այդպիսիների հետ երկխոսության մեջ մտնել:

Jigarxanyan (6)

Ինչպես արդեն նշեցինք՝ թատրոնի դերասանների մի մասը սկանդալով հեռացել է թատրոնից, մյուսները պատերազմ են հայտարարել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ: Սակայն ոչինչ չի խանգարել դերասանին ամուսնալուծվել կնոջից՝ Տատյանա Վլասովայից, ում հետ վերջին 6 տարին դերասանը չի շփվել: Ըստ Экспресс-газета-ի, Ջիգարխանյանը երկար է մտածել կնոջից ամուսնալուծվելու մասին ու իր 80-ամյակի նախօրեին ամուսնալուծվել է Վլասովայից:

Jigarxanyan (3) Jigarxanyan (5) Jigarxanyan (2)

Վիտալինա Ցիմբալյուկն ու Ջիգարխանյանը բնակարան են ձեռք բերել Մերձմոսկվայում՝ գերմանական ցածրահարկ տանը: «Այնտեղ ամեն ինչ մտածված է: Շատ հարմարավետ բնակարան է: Դա այն է, ինչի մասին մանկուց երազում էի: Շուրջբոլորն անտառ է»,- պատմել է դերասանը:

Խոսելով Վիտալինայի հետ հարաբերությունների մասին՝ դերասանն ասել էր հետևյալը: «Իմ կյանքի 80 տարվա ընթացքում հասկացա, որ ամենաանհավանականը երկու մարդկանց փոխհարաբերություններն են: Դա մեծագույն բան է: Ինչպե՞ս մահացավ Արկադի Ռայկինը: Նա չուներ դեղեր՝ կարևոր բանը, որ նա պետք է ստանար երկու օրը մեկ: Ու նա մոռացավ, ու չկար մեկը նրա կողքին, որ հիշեցներ այդ մասին: Դա հեշտ բան չէ: Այդ պատճառով էլ չափազանց հարկավոր է մեկը, ով, կոպիտ ասած, քեզ սիրում է»,- ասել է դերասանը:

Jigarxanyan (2) Jigarxanyan (1) Jigarxanyan (1) Jigarxanyan (10)

Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային:
Դրա հետ միասին, նա խոստովանել է, որ միամտություն կլիներ կարծել, թե իրենք հեշտությամբ լեզու կգտնեն տարիքային նման տարբերության պայմաններում:

 

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս