Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ և Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, 1975-1985 թվականներին` Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հանձնաժողովի կազմը կարող եք տեսնել այստեղ.

 

Տեսանյութեր

Լրահոս