Լևոն Տեր–Պետրոսյանի եղբորորդին` ՀԱԿԿ Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը, որին պատկանում է հայտնի «Մուսալեռ» ռեստորանը, անհույս խաղամոլ է։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է խաղատներում և բուքմեյքերական գրասենյակներում տանուլ տալ ամեն ինչ։
Իմ արտահայտությունը ԼՂ վերաբերյւպ պետք է դիտարկել ոչ թե այս զեկույցի կոնտեքստում, այլ ընդհանրապես ԵԽԽՎ-ի վարած քաղաքականության կոնտեքստում։ Երբ ԵԽԽՎ մեր լիդերները ասում են, որ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ժողովրդավարության իմաստով Եվրոպայի քարտեզի վրա սև կետեր չպիտի լինեն, մեր պահանջը ԵԽԽՎ-ից նախ և առաջ այն է, որ ԼՂ-ն պիտի մտնի այդպիսի համագործակցության մեջ, եւ ԵԽԽՎ-ն մինչեւ այսպիսի զեկույց պատրաստելը պիտի փորձի գնալ ուղիղ կոնտակտների։
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը երեկ «Հժ» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե կասկածում է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն կբացի։
2020 թվականից սկսած Հայաստանի գյուղատնտեսությունը այլեւս հարկերից ազատված ոլորտ չի լինելու: Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ: Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր:
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի վերջին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հրետակոծումների արդյունքում Կոթի գյուղից արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի հարակից համայնքներ: Նշված գյուղի դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ հրետակոծումներից հետո գյուղի միջնակարգ դպրոցից այլ բնակավայր է տեղափոխվել 14 աշակերտ:
Պարոն Զուրաբյանն այնպես «բորշեց» տեղեկատվական դաշտի ու դրա կառավարման մասին իր պատկերացումներում, որ բացի քրքրջալուց, այլ բան չի մնում անել: Հիմա հասկացա, թե ինչու են ՀԱԿ-ի մեր գործընկերները ամեն ինչում այդպես ձախողում. նրանք նույնիսկ ի վիճակի չեն տեղեկատվական դաշտի պես հսկա համակարգի մասին իրական տեղեկատվություն ստանալու: Իսկ իրականության հետ կապ չունեցող հեքիաթների հիման վրա ռազմավարություն մշակելը անխուսափելիորեն բերելու էր նրան, ինչին բերել է:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և արտադրամասեր, այլև մանկական տակդիրներ (փամփերս)։ ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների մանկական տակդիրներ։
«Տղայիս դեպքի հետ կապ չունի»,– ասում է նա։ Նա վրաերթի է ենթարկվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից։ Ինչ վերաբերում է որդու արարքին, ասում է. «Չեմ ների, ես էլ տղա չունեմ, թող ինձ էլ մոռանան, մեր գոյության մասին էլ մոռանան, այլևս նրանք հարկավոր չեն ինձ»։
Հոկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով պայմանագրային զինծառայողի և դեռևս ինքնությունը չպարզված այլ երկու անձանց հետ, ավտոմեքենայով շենքի բակից, բռնության միջոցով, բացահայտ ամուսնության նպատակով՝ առևանգել է մի աղջկա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի գազամատակարարումը:
Facebook սոցցանցը պատրաստվում է ընդլայնել Like կոճակի հնարավորությունները, հայտնում է Engadget.com-ը:
39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ և սոցիալական ցանցի «Համադասարանցիներ» կայքում գրանցվելով՝ ծանոթացել է Երևան բնակչուհու հետ և վերջինիս ներկայանալով՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի բնակիչ, ավտոմեքենաների ներկրման բիզնեսով զբաղվող անձ, ամուսնության խոստումով, խաբեությամբ նրա վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է 70.000 դրամ՝ զգալի չափ համարվող կանխիկ գումար:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2017 թ. Մ-21 առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպման տոմսերը վաճառքում են:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Sony ընկերության գլխավոր տնօրեն Կաձուո Խիրային Sony Mobile բջջային ստորաբաժանմանն ու Xperia սմարթֆոններին 1 տարի ժամանակ է տվել իրենց շահութաբերությունն ապացուցելու համար, հայտնում է Reuters-ը:
եր նշած Շուրիկի կերպարն է ֆիլմերում ընդունված ստերեոտիպ դարձել: Սակայն ես ճանաչում եմ գրեթե թիկնապահի կեցվածքով մի քանի տղամարդու, որոնք ուղղակի սարսափում են իրենց կանանցից: Երբեք չեմ հասկացել այդպիսի տղամարդկանց: Ես չգիտեմ, թե ինչպե՞ս է նրանց մոտ այդպես ստացվում:
Քրիստոնյայի համար այս հարցի պատասխանը պետք է լինի միանշանակ. հեռու մնանք մեղքից, չարությունից, հետևենք մեր Տիրոջ երկնային վարդապետությանը, Նրա շավիղներով քայլենք:
Շատերը փորձում են լուծել այս խնդիրը՝ տարբեր քիմիական և թանկարժեք միջոցներով: Բարեբախտաբար, գոյություն ունեն բազմաթիվ բնական բաղադրիչներ, որոնք կարող են հրաշալի արդյունք ապահովել: Ձեզ ենք ներկայացնում ամենատարածված դիմակների բաղադրատոմսերը, որոնք կօգնեն պայքարել մազաթափության դեմ:
«Դա անգամ պլանավորված չի եղել: Նրանք խոսել են, գինի են խմել, իսկ հետո Լեոն լռել է ու ասել, որ ցանկանում է նրա հետ անցկացնել իր ողջ կյանքը: Քելլին շոկի մեջ էր, սակայն Լեոն հավաստիացրել է նրան, որ լուրջ է խոսում: Ու այդ ժամանակ նա համաձայնել է, ու ամեն ինչ ավարտվել է համբույրով»,- պատմել է քաջատեղյակ աղբյուրը:
Մարդն այդպիսի կարողություն բնականից չունի։ Հիվանդի վրա ձեռք դնելու և աղոթելու իշխանություն ստացան Տիրոջ աշակերտները՝ Սուրբ Առաքյալները, ովքեր էլ այդ իշխանությունը փոխանցեցին Սուրբ Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին։
Հեղինակավոր Reuters գործակալության նախկին խմբագիրը մեղավոր է ճանաչվել ցանցահենային խմբավորման հետ համաձայնության գալու մեջ, որի նպատակն է եղել կոտրել Los Angeles Times թերթի ինտերնետ-կայքը:
Եթե պատերազմ սկսվի, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մարտի դաշտ է գնալու իր թոռնիկի՝ փոքրիկ Վազգենի հետ:
Հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն. դրամի ներդրում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել փոփոխություններ:
Խոհանոցի պահարանից հայտնաբերվել է նաև սոդայի տուփ` փոշենման զանգվածով, 1 տուփ լուցկի և առանձին հատիկներ, պահածոյացման համար նախատեսված մետաղյա կափարիչի մեջ լցված սպիտակ փոշի, էմալապատ տարա՝ պատերին շագանակագույն նստվածքով:
«Լոս Անջելես Գելեքսիի» ղեկավարությունը լարված ուշադրությամբ է ընդունել ինֆորմացիան այն մասին, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է նշանակվելու Յուրգեն Կլոպը, ով մտադրություն ունի ինքնուրույն զբաղվել «կարմիրների» տրանսֆերային քաղաքականությամբ:
ՀՀ Կառավարությունը այսօր հավանություն է տվել Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային ծրագրին, որի արժեքը 33 մլն եվրո է:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը:
Մտքովս հազար բան է անցնում, բայց ինչ իմանամ՝ ինչ է իրականում եղել, ոչ մեկն էլ ճիշտը չի ասում: Իմ որդին ոչ մի բանի խառնվող չէր. ոչ ինքն էր ուրիշի գործերին խառնվում, ոչ էլ ուզում էր՝ ուրիշն իր գործերին խառնվեր: