Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած կարծիքների բախման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, 1935 թ. ծնված Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս և իր ընկերոջ` 1971 թ. ծնված Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը և հաշմանդամության գրքույկը:
Ինչպես հաղորդում է AS-ը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարը սկսել է փնտրել ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի փոխարինողին:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Դեռ հնուց հազի դեմ ընդունված է օգտագործել բնական միջոցներ, որոնք ավելի արդյունավետ և համեղ ճանապարհով են պայքարում աշնանային սեզոնի այդ տհաճ երևույթի դեմ: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել հազից: Բացի իրենց բուժիչ հատկանիշներից, այս միջոցները նաև համեղ են: Թուզ– Թուզը լավ լվացեք, լցրեք տաք կաթի մեջ. 1.5 բաժակին՝ 1 միջին […]
Վերջին մեկ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու Վրաստանը մեծ հաջողությունների են հասել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող գեղեցկության սրահում գողացել են 1967 թ. ծնված Անահիտ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ:
«Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե´ արտաքին, թե´ ներքին, առավել քան կարևորվում է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում: Վստահ եմ, որ մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, սկզբունքայնությունը և անաչառությունը կօգնեն ձեզ հասնելու այդ նպատակին»,
Հոլանդացին նախապատվությունը տալիս է արագ և լավ տեխնիկա ունեցող ֆուտբոլիստներին, այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուի նման ռմբարկուներին:
Վարչապետը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական և արտերկրի արտադրողների և ձեռնարկությունների ներկայացրած արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին, նորարարական համակարգերին:
Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ 2016թ.-ի պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեր նշանակելու մասին:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քաղաքացի Ռոմիկ Ջ.-ն հանդիպել է ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանին և խնդրել է անտեսել անհատ ձեռներեց Նաիրա Ս.-ի գեղեցկության սրահում աշխատողների՝ հարկային մարմնում հաշվառած չլինելու հանգամանքը:
Տղամարդը, իրենց կապի մասին տեղեկություններ տարածելու սպառնալիքով, ընկերուհու կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալեվի Կեսկստադիոն» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի առաջին տուրի Չեխիա-Հայաստան հանդիպումը: Չեխիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով:
Ֆրանսիական L’Equipe պարբերականը ներկայացրել է այսօր երեկոյան կայանալիք Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղում դաշտի տերերի հավանական մեկնարկային կազմը:
Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, հնարավոր է, որ չմասնակցի այսօր երեկոյան կայանալիք՝ Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղին:
«Որքան էլ դու զինես Բաշար Ասադի բանակը, այնուամենայնիվ, վերջին 4 տարիների զարգացումները ցույց են տալիս, որ դեմորալիզացիոն կոմպոնենտը Բաշար Ասադի բանակում շատ մեծ է, և նրա հետզհետե նահանջը դեպի հարավ և կենտրոնական շրջաններ սրա մասին է խոսում: Այդ առումով՝ Ռուսաստանը կարող է որոշակի ցամաքային գործողությունների մասնակցել՝ առնվազն հրահանգիչների մակարդակով»:
Արդյո՞ք տեղատեսություն արվել է՝ այդ մարդկանց բնակարանային պայմանները պարզելու համար։ Ճիշտ կլիներ, որ մենք քաղաքապետարանի կայքում տեսնեինք բնակարանի համար դիմածների ամբողջ ցանկը։ Նույն Վահրամ Սահակյանի կամ այլ մշակութային գործչի պարագայում հանրությունը հարց է բարձրացնում. արդյո՞ք միայն նրանք են դիմել և արդյո՞ք միայն նրանք էին կարիքավորը։ Հանրությունը չգիտի՝ ովքե՞ր են դիմել, Վահրամ Սահակյանը ե՞րբ է դիմել։
Օրինագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները
Պրիշտինայում՝ Կոսովոյի խորհրդարանի նիստերի դահլիճում, խորհրդարանականների խումբը սրահ գազային պայթուցիկ է նետել արցունքաբեր գազով, որն արդյունքում այն պայթել է, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում գրանցել է մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ (մագնիտուդ 2.8):
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ին Ախթալա քաղաքի Բարիտ թաղամասի թիվ 42 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
Անկախ փորձագիտական Bellingcat խումբն իր կայքում հրապարակել է 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ կործանված «Բոինգ» ինքնաթիռի ընկնելու պատճառները: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռին խփել են ռուսական արտադրության «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրից, ասվում է Bellingcat-ի զեկույցում:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ջուղայի փողոցի թիվ 21 շենքի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մարինե Մ.-ին
Հորդառատ անձրևը, որը պատուհասել է Աջարիայի Քոբուլեթի զբոսաշրջային քաղաքն այս գիշեր, ջրածածկ է արել փողոցներն ու տները, ինչպես նաև առանց էլեկտրականության է թողել քաղաքի բնակիչներին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Afek Oil & Gas ընկերությունը Գոլանի բարձունքներում նավթային խոշոր հանքավայր է հայտնաբերել, որի արդյունահանումը կապահովի Իսրայելի նավթի կարիքները երկար տարիներ, հայտնում է Globes պարբերականը:
«Ինչի՞ց վերցրիք, որ արվեստագետներն ավելի շատ են վաստակում»,-այսօր ավագանու նիստից հետո, որի շրջանակում երեք մշակույթի գործիչների բնակարան նվիրելու որոշում կայացվեց, «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաջորդ ամառ կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, 44-ամյա մասնագետն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն իր ընկերոջը` անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Վեգիրիստայնին, ում հետ աշխատել է «Բարսելոնայում»: