Sony-ն 2016 թվականից հետո կարող է լքել սմարթֆոնների շուկան
Sony ընկերության գլխավոր տնօրեն Կաձուո Խիրային Sony Mobile բջջային ստորաբաժանմանն ու Xperia սմարթֆոններին 1 տարի ժամանակ է տվել իրենց շահութաբերությունն ապացուցելու համար, հայտնում է Reuters-ը:
Այն դեպքում, եթե Sony սմարթֆոնները շարունակեն նաև վնասաբեր լինել նաև 2016 թվականին, ապա ընկերությունը կորոնի խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ, ընդհուպ մինչև բջջային շուկայից սմարթֆոնների հեռացում:
Ինչպես նշում է պարբերականը, արտադրողի խնդիրները մեծ մասամբ պայմանավորված են ԱՄՆ բջջային շուկայով, որտեղ Sony-ն զբաղեցնում է ընդամենը 1%:
Ընկերության նոր՝ ֆլագմանային սմարթֆոնը՝ Sony Xperia Z5-ը, թեև հետաքրքրություն առաջացրել էր գնորդների մոտ, սակայն ընկերությունը այդպես էլ չէր կարողացել համագործակցել ցանցի ամերիկյան օպերատորների հետ, առանց որոնց հնարավոր չէ նվաճել ԱՄՆ շուկան:
Առանձնապես մեծ հաջողություններ արտադրողը չունի նաև Ճապոնիայի շուկայում՝ 17,5%: Ճապոնացիները նախընտրում են գնել չինական բյուջետային սմարթֆոբբեր:
Աս տարվա ապրիլին Sony-ն սեփական վնասները կանխատեսեց 310 մլն դոլարի չափով: Ներկայում այդ թիվն արդեն հասել է մինչև 480 մլն դոլարի: