
Իմ որդին ոչ մի բանի խառնվող չէր. փոխոստիկանապետի հարազատները վճռական են տրամադրված. news.am

ԼՂՀ-ում մայիսի 8-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, Հայաստանի փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանի ազգական Հարություն Համբարյանի հայրը որդու մահվանից 5 ամիս անց չի էլ պատկերացնում, թե ինչը կարող էր որդու մահվան պատճառ հանդիսանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է մահացած զինծառայողի հայրը՝ Հրայր Համբարյանը՝ նշելով, որ որդու գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
«Մտքովս հազար բան է անցնում, բայց ինչ իմանամ՝ ինչ է իրականում եղել, ոչ մեկն էլ ճիշտը չի ասում: Իմ որդին ոչ մի բանի խառնվող չէր. ոչ ինքն էր ուրիշի գործերին խառնվում, ոչ էլ ուզում էր՝ ուրիշն իր գործերին խառնվեր: Կոնֆլիկտային բնավորություն չուներ, շատ հանգիստ էր, իր հարցերն ինքնուրույն էր լուծում, ոչ մեկին չէր անհանգստացնի, չգիտենք՝ ինչ ա եղել իրար մեջ, որ նման դեպք է պատահել»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: