Իսպանացին հարթեցրել է անկյունները, որոնք առաջացել էին Բենզեմայի արտահայտություններից հետո:
Մայիսի 25-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանությա Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն և նույն թվականին ծնված Կարինա Գ.-ն, ովքեր հայտարարել էին, որ ծեծի են ենթարկվել:
Sport.es-ը հայտնում է, որ Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կարող է և ցանկություն ունի կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:
Բացահայտումներ Գյումրիում. երեքուկես միլիոնի ոսկեղենի գողություն և թմրամիջոցների նոր խմբաքանակի հայտնաբերում
Անհրաժեշտ է բուժական մերսման խյուս պատրաստել, որի համար Ձեզանից կպահանջվի բուսական յուղ և մանր աղ (կարող եք ծովի աղ վերցնել):
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «հեմոռոգիկ շոկ, արտաքին և ներքին արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, որովայնի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ քաղաքի ավտոկայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2022-2025 թթ.: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) քարտուղար Սայեդ Մուհամմադ Հուսեյն Ադելին։
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Էստոնական փողոցի աղբարկղի մոտ զենք է թողնում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ մղվող Ռուսաստանի Դաշնության օպերացիան քայլ է, որը տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ:
Քաղաքացի Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին իր բնակարանից ոսկյա զարդեր գողանալու վերաբերյալ հաղորդում տալու կապակցությամբ գնացել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները սկսել են անհարկի գոռգոռալ իր վրա՝ անտեսելով հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ իր պահանջը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ղրիմից հետո Ռուսաստանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք իրեն են պատկանել մինչև 1917 թվականի հեղափոխությունը, հայտնում է «Ղրիմինֆորմը»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին Երևանում միաձայն որոշում ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին: Նիստին ներկա էին նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, բացառությամբ Արևելյան և Արևմտյան ԱՄՆ-ի հանձնախմբերի ներկայացուցիչների:
Ռուսական ռազմական արշավը Սիրիայում այդ երկրում իրավիճակը դարձնում է «առավել վտանգավոր», կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:
Ռուսական կողմը չի կարողանում հաղթահարել «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակված տրանսպորտային հոսքը, այդ պատճառով կուտակվել են 30 բեռնատարներ: Այս մասին այսօր «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից:
Ուշադրություն. համացանցի հայտարարություններին հավատ ընծայելով՝ կարող եք խոշոր գումարներ կորցնել:
L’Equipe-ը հայտնում է, որ Ֆրանսիայի հավաքականի առաջատար խաղացողներից մեկը՝ հարձակվող Կարիմ Բենզեման այսօր մարզվել է ընդհանուր խմբից առանձին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 49-ամյա Ս.Ազիզյանի մահվան դեպքի առթիվ։
Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 33 համայնքների 176 ուսանող հոկտեմբերի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Նշենք, որ փոխհատուցում ստացել են պետական, ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողները։
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերը 26 հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Այսօր ԵՄ երկրներն անցնում են Միջերկրական ծովում օպերացիայի երկրորդ փուլին, որի նպատակն է պայքարը փախստականների անօրինական փոխադրման դեմ:
Ղարադաղի շրջանի քննչական մարմինների աշխատակիցները բացահայտել են խմբակային բռնաբարության դեպք, որի զոհը դարձել է 20-ամյա մի երիտասարդ:
Հոկտեմբերի 8-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում Է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են: Այս մասին «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Սելտայի» կիսապաշտպան Նոլիտոն «Արսենալի» համար այլընտրանքային տարբերակ է:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին՝ ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանի ուղեկցությամբ:
Սիրիացի ակտիվիստները հայտնում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռուսական ռազմաօդային ուժերի նոր ավիահարվածների մասին: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ հարվածները հասցվել են Սիրիայի Համա ու Իդլիբ նահանգներում ու ուղեկցվել են Սիրիայի կառավարական ուժերի ցամաքային գործողություններով, հայտնում է BBC-ն:
Օմբուդսմենի գրասենյակը կարծում է, որ դատավորը զրպարտության համար նյութական փոխհատուցում կարող էր նշանակել միայն այն դեպքում, եթե պարզեր, որ զրպարտության ենթարկված անձին զրպարտության պատճառով պատճառված վնասի ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այնինչ՝ օմբուդսմենը նկատում է, որ վճռի բովանդակությունում նման եզրահանգման դատարանը չի եկել:
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում:
Մոսկվայում տեղացել է առաջին ձյունը: Տեղումներ են նկատվել կենտրոնում, Մոսկվայի հյուսիս-արևելքում ու քաղաքի այլ շրջաններում, հայտնում է TASS-ը: