Արտոնություն չի լինի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2020 թվականից սկսած Հայաստանի գյուղատնտեսությունը այլեւս հարկերից ազատված ոլորտ չի լինելու: Սա արձանագրված է ՀՀ հարկային նոր օրենսգրքում, որի նախագիծը երեկ հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ: Գյուղատնտեսության հարկային արտոնությունները պետք է վերանային դեռ այս տարվա հունվարի 1-ից, ինչը Հայաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու պայմաններից մեկն էր: Սակայն այդ ժամկետը հետաձգվեց: Հարկային նոր օրենսգրքով, փաստորեն սահմանվում է գյուղատնտեսության հարկային արտոնությունների վերացման նոր ժամկետ:
Նույն` 2020 թվականից սկսած Ավելացված արժեքի հարկով սկսելու են հարկվել նաեւ գյուղտեխնիկայի, թունաքիմիկատների, տնկիների, սեմնացուների օտարումը: Գյուղատնտեսության հարկային արտոնությունները վերացնելուց հետո կառավարությունը սկսելու է սուբսիդիաներ տրամադրել այդ ոլորտին, ինչը մասամբ կամ նունիսկ ամբողջությամբ կարող է փոխհատուցել հարկային նոր բեռը, որը դրվելու է գյուղացիների վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: