
Վազգենս ումի՞ց ա ավել. Մանվել Գրիգորյանը պատերազմի դեպքում թոռնիկին հետը մարտի դաշտ կտանի. news.am

News.am-ը գրում է. Եթե պատերազմ սկսվի, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը մարտի դաշտ է գնալու իր թոռնիկի՝ փոքրիկ Վազգենի հետ:
«Վազգենը զինվոր ա, պատանի երկրապահ ա, կրտսեր սերժանտ ա, որ պատերազմ լինի, ո՞նց չի գնալու, ես եմ տանելու հետս: Ես որ գնամ, ինքը պիտի առաջս լինի»,- այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանը՝ նշելով որ այժմ հայրենիքը պաշտպանում են այն զինվորները, որոնց ծնողներին ժամանակին ինքն էր պաշտպանում:
«Ես երբ 90-ն թվին գնացի պատերազմ, Կարենս 13 տարեկան էր ու հետս էր: Հիմա Վազգենս ումի՞ց ա ավել, եթե իր հորն ու մորը պաշտպանի, խալխը պիտի պաշտպանի՞»,- ընդգծել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: