«Սևիլիայի» մարզիչը կգլխավորի ազգային հավաքականն այն դեպքում, եթե Վիսենտե Դել Բսոկեն հրաժարվի երկարաձգել պայմանագիրը:
Ռուսաստանի պահուստային հիմնադրամների միջոցները կարող են սպառվել 2017-2018թթ. նման ծախսերի տեմպերի պարագայում, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Տատյանա Նեստերենկոն:
2014թ.-ին 0-14 տարեկանների շրջանում Հայաստանում գրանցվել է հիվանդանոցային մահացության վերջին 13-14 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը` 0.5% (հիվանդանոցից դուրս գրվող 100 դեպքի հաշվարկով)։ 2002 թվականի համեմատությամբ այս ցուցանիշը նվազել է 3.6 անգամ, իսկ վերջին 5 տարում` կրկնակի անգամ։
Սերբ պաշտանը դժգոհ է Թոմաս Տուխելի օրոք Դորտմունդում իր դիրքից:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ին, 1937 թ. ծնված Էդուարդ Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր տվել, որ Իջևանի ավտոկայանում տաբատի գրպանից 30.000 դրամ են գողացել:
Որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեի կողմից: Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն սեպտեմբերի 25-ին գործ է բացել Բլատերի դեմ, ով կասկածվում է այն բանում, որ անօրինական 2 միլիոն շվեյցարական ֆրանկ է փոխանցել Պլատինիին: Ֆրանսիացին հայտարարել է, որ վճարումը կատարվել է ըստ պայմանագրի օրենքի համապատսխան:
Մաշկաբանները պնդում են, որ մարդկանց միայն մի մասին է բնությունը չոր մաշկ տվել: Մնացածի մաշկը չորանում է կյանքի ընթացքում: Ինչո՞ւ է սա տեղի ունենում: Չորության զգացողության պատճառները կարող են տարբեր լինել՝ եղանակ և կլիմայական պայմաններ, ոչ ճիշտ սնունդ և խնամքի ոչ ճիշտ պարագաներ, տարիքային փոփոխություններ, հորմոնային խախտումներ և այլն:
«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան՝ ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից):
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտված լինելով ինը տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում՝ գազի խողովակից տեղի ունեցած արտահոսքից:
«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում:
Քաղաքացի Կարապետ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Վարդան Ի.-ն, 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները, 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:
Երևանից ժամանած մասնագետները կատարել են 325 գործիքային հետազոտություններ` ուլտրաձայնային, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, մամոգրաֆիա, գաստրոսկոպիա։ Կատարված զննություների և հետազոտությունների արդյունքներով տեղի մասնագետների հետ քննարկել են հիվանդների բուժման կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Գագիկ Բազիկյանը կատարել է նաև վիրահատություն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա.Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ: 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա:
Բոլոր ֆուտբոլիստներն էլ շատ խնդիրներ առաջացրեցին մեր ազգային հավաքականի համար: Ֆրանսիայի հավաքականն անընդհատ գրոհում էր և ցանկացած ֆուտբոլիստ կարող էր վտանգավոր պահ ստեղծել, ինչն էլ եղավ:
«Պուտինը, ինձ թվում է, փորձում է բալանսավորել Ռուսաստանի շահերը՝ լավ հարաբերություններ ունենալով Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ու վերահսկել նրանց երկուսին էլ ու փակել Ադրբեջանում Արևմուտքի դուռը»,- այս մասին հայտարարել է Մաքքեյնի միջազգային ինստիտուտի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերով տնօրեն Դևիդ Կրամերը:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի և մեջքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Ջեսիկա Մ.-ն և հայտնել, որ հարևանը ծեծել է իրեն:
Եվրամիությունը կարող է կասեցնել Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները, սակայն ոչ թե ամբողջությամբ, այլ 4 ամսով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:
Անչելոտին հաստատել է, որ ամռանը «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին նրան համոզել է վերադառնալ «Միլան», սակայն նա հրաժարվել է այդ հնարավորությունից, քանի որ իրեն հյուծված է զգացել «Ռեալում» աշխատելուց հետո:
Հնդկաստան արտգործնախարարությունը բողոք է ներկայացրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ Էր-Ռիյադում հնդիկ աղախնի նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.40 տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 14-րդ փողոցի առաջին նրբանցքի 2-րդ փակուղու միջնամասում տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, «ԿամԱԶ 5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33/5 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Էդվարդ Հունանյանին, որը տեղում մահացել է:
Թուրքիան մտավախություն ունի, որ ռուսական հարվածների հետևանքով փախստականների նոր ալիք կառաջանա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Թանու Բիլգիչը, հայտնում է Reuters-ը:
«Միլանի» նախկին դարպասապահը տեղափոխվել է լոնդոնյան ակումբ` ազատ գործակալի սկզբունքով: Իտալացին պետք է լրացնի այն բացը, որն առաջացել էր Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո: Ամելիայի պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Ռուսական զինվորական գործոնի աշխուժացումը սիրիական պատերազմում, լայնածավալ եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել. պատերազմին սերտորեն զուգորդվել է տեղեկատվականը: Միեւնույն լայնածավալությամբ հարվածվող թիրախների մասին կան հակասական լրատվություններ, տեղեկություններ, վերլուծումներ: Ոչ միայն բացարձակ, այլ ընդհանրապես հանգրվանային եզրակացությունների հանգելը նույնիսկ կարող է պայմանական լինել, եւ անհամապատասխան` իրական իրավիճակներին:
ԱՄՆ-ը որոշել է դադարեցնել Պենտագոնի 500 մլն դոլարանոց ծրագիրը, որի նպատակն էր նախապատրաստել ու զինել Սիրիայի ընդդիմությանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ամերիկյան ադմինիստրացիայի ներկայացուցիչներին:
Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:
«Կհաղթի նա, ով ճիշտ կօգտագործի ժամանակը, ռեսուրսը և օրինական միջոցները, ինչպես նաև կհամոզի հասարակությանը, որ իր դիրքորոշումն ամենաճիշտն է…»:
Հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացել են մարտեր, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Հրապարակվել էին նաև նրանց անունները, որոնց թվում և ժամկետային զինծառայող Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu)։ «Այլ մանրամասներ զինծառայողների սպանվելու հանգամանքների մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր ներկայացրել»։