Դատապարտյալը Odniklassniki-ով ծանոթացել է աղջիկների հետ, հափշտակել գումար և ոսկյա շղթա
39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ և սոցիալական ցանցի «Համադասարանցիներ» կայքում գրանցվելով՝ ծանոթացել է Երևան բնակչուհու հետ և վերջինիս ներկայանալով՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի բնակիչ, ավտոմեքենաների ներկրման բիզնեսով զբաղվող անձ, ամուսնության խոստումով, խաբեությամբ նրա վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է 70.000 դրամ՝ զգալի չափ համարվող կանխիկ գումար:
Նրան մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ սոցիալական ցանցի «Համադասարանցիներ» կայքում գրանցվելով՝ ծանոթացել է Կոտայքի մարզի բնակչուհու հետ և վերջինիս ներկայանալով՝ որպես Ֆրանսիայի Հանրապետության Լեոն քաղաքի բնակիչ, ավտոմեքենաների ներկման բիզնեսով զբաղվող անձ, ամուսնության խոստումով, խաբեությամբ, վերանորոգելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելու եղանակով նրանից հափշտակել է 12գրամ քաշով ոսկյա շղթա: