Բաժիններ՝

Ինչպե՞ս խուսափել չար ուժերի ազդեցությունից

– Ինչպե՞ս խուսափել չար ուժերի ազդեցությունից։ 

– Քրիստոնյայի համար այս հարցի պատասխանը պետք է լինի միանշանակ. հեռու մնանք մեղքից, չարությունից, հետևենք մեր Տիրոջ երկնային վարդապետությանը, Նրա շավիղներով քայլենք: Առօրյա կյանքում միշտ հիշենք, որ Քրիստոսի եկեղեցու անդամներ ենք, մտնենք Մայր եկեղեցու հովանու տակ, որ չարը մեզ չվնասի։ Բավական է դուրս գանք եկեղեցու հովանավորությունից, անմիջապես կընկնենք ավազակների (չար ուժերի) ձեռքը, որոնք մեզ թալանելով ու վիրավորելով՝ այդպես անօգնական կթողնեն ճանապարհին ու կհեռանան, ինչպես Բարի սամարացու առակում (տես՝ Ղուկ. 10: 30-35)։ Սուրբգրային պատգամի համաձայն եկեղեցու, այսինքն` «Հակոբի տան վրա» չարը  չի կարող ազդել (հմմտ.՝ Թվեր 23: 23)։

Օրհնությամբ՝ Տ. Ղևոնդ քահանա Մայիլյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս