«Աբիժնիկ», չար, նախանձ, չուզող. այս բառերն էին մարդիկ ուղղում ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր դեմ էին արտահայտվում հաղորդավարուհի Զառա Արամյանին և գրող Վահրամ Սահակյանին բնակարան նվիրելու քաղաքապետարանի որոշմանը: Նկատենք, որ դեմ արտահայտվողները բավականին շատ էին: Հիմա ի՞նչ, կարծել, որ մեր հասարակությունը չարացա՞ծ է, իսկապես նախանձո՞ւմ է այն հաջողակներին, ում բախտը բերել է: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ընդգծում է, որ դա բնավ նախանձ չէ:
Twitter միկրոբլոգների ծառայությունը հաջորդ շաբաթ կարող է կրճատել իր անձնակազմի մի մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի քան 20 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ այսօր Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի:
Այսօր պայթյուն է տեղի ունեցել Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում, տեղեկություններ կան մեծ թվով զոհերի ու տուժածների մասին, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները պատանդ են վերցրել Իրաքի Քիրքուք նահանգի ավելի քան 200 բնակչի, որոնց մեղադրում են Իրաքի կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
ՕՖշորային հայտնի աղմկալի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Տեւական ժամանակ է, ինչ գործով տուժող Փայլակ Հայրապետյանը բարձրաձայնում է, որ միջնորդություն է ներկայացրել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկայանան դատարան…
Ինչպես հաղորդում է BBC-ին, Թուրքիայում Էրդողանին վիրավորանք հասցնելու մեղադրանքով կալանավորվել է Today’s Zaman թերթի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը:
Այս շաբաթ Ազգային ժողովում Հանրային հեռուստատեսության հաշվետվության ժամանակ ընդդիմադիր գործիչները բողոքում էին, որ իրենց Հ1-ի եթեր չեն կանչում: Այդ խնդիրն, իհարկե, կա, բայց այնքան սուր չի դրված, որքան 10-15 տարի առաջ: Վստահ եմ, որ ինչ-որ սահմանափակումներ կան, բայց դրանք առաջվա պես խիստ եւ իմպերատիվ չեն: Իսկ եթե համեմատենք այսօրվա եւ քոչարյանական «Հայլուրը», ապա դժվար չէ նկատել, որ այն ժամանակ ընդդիմության հասցեին վայրահաչում էին, իսկ այսօր պարզապես ձայն չեն հանում:
Ռուսաստանը համաձայնել է մասնակցել ԱՄՆ-ի հետ Սիրիայի օդային տարածքի անվտանգության բանակցություններին, հայտնել է Պենտագոնը:
«Մենք ունեցել ենք դեպք հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիայի հետ սահմանի վրա, եւ, հատուկ ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ։ Մեր «ՀայաԷրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից, էդ բոլոր ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաեւ ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է իրենց կողմից գալիս»,– ասաց Մովսիսյանը։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 20 շենքի մոտակայքում այրվում է կայանված ավտոբուս:
«Ես լավ ճանաչում եմ նաև ՀՀ երկու նախկին նախագահներին` Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին:
Հանդիպել եմ թե՛ Լևոն Տեր -Պետրոսյանին, թե՛ 2003-ին Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ Քոչարյանը ցանկանում էր կառավարման համակարգի մոդել ընտրել կիսանախագահականը, ընդդիմության ներկայացուցիչները` խորհրդարանականը: Տեղի ունեցավ հանրաքվե, արդյունքում բարեփոխումներ տեղի չունեցան: Բայց մեր համագործակցությունը շարունակվեց ավելի արդյունավետ մակարդակով, և 2013-ին եղավ սահմանադրական բարեփոխումների մի նոր նախաձեռնություն»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, երբ ՀԱԿ անդամները հայտարարում են, թե «ՈՉ»-ի ճակատը չի համագործակցում ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի հետ։ Ա. Սիմոնյանը վստահեցնում է, որ մի քանի ամիս առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ համագործակցությունն արդեն իսկ նշանակում Էր Ռ. Քոչարյանի համակիրը լինել։
Պարզվում է՝ Վարդան Ավագյանը ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնի պետ Վախթանգ Ավագյանի եղբայրն է։ Ըստ սյունեցիների՝ ոստիկանապետը մշտապես կապի մեջ է եղբոր հետ և չի պատրաստվում նրան հանձնել իրավապահներին։
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.05-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտան գյուղի 1-ին փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել սողանք:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը հեքիաթագիր է դարձել: Օրերս էլ լույս է տեսել նրա «Անշունչների բամբասանքը կամ հեքիաթներ մեծահասակների համար» գրքույկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենի կոմբինատի ջրերը բացեն թողնվել, ինչի հետևանքով ջրալցվել և վնասվել են մոտակա այգիները:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Թերևս նկատել եք, որ նույն տարիքի տարբեր կանայք տարբեր տեսք են ունենում: Լավ պահպանված, խնամված մարդկանց համար ասում են՝ «պարզապես գեներն են լավը»: Սակայն, որքան լավն էլ լինեն գեները, միևնույն է՝ կան նշաններ, որոնք մատնում են տարիքը, դրանք պարզապես անհնար է թաքցնել: Ամենից շատ ինչին է պետք ուշադրություն դարձնել:
Տանն այլևս գումար չի մնացել, որի պատճառով հորից վախենալով՝ տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն՝ օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է Ոստիկանություն, չկատարված առանձնապես ծանր հանցագործության՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, որի հետևանքով խաթարվել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր և միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:
Չի կարելի հետևել մեկին և համարվել մյուսի հետևորդ: Եթե դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետևորդն եք: Մի համարեք, որ Մայր եկեղեցու հետևորդն եք:
Շատերը թոքերի հետ կապված տարբեր հիվանդություններ ունեն: Ավելի հաճախ հանդիպում ենք ասթմայի, բրոնխիտի և հազի տարբեր տեսակներին: Տարբեր տեսակի ինֆեկցիաները, ալերգիաներն ու ծխելը կարող են թոքերի որոշակի հիվանդությունների պատճառ դառնալ: Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի լուծել թոքերի խնդիրները, հատկապես՝ ասթմայի և բրոնխիտի դեպքում: Մեր նախնիները հավանաբար հենց այս դեղամիջոցն էլ օգտագործել են՝ թոքերը […]
Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում քաղաքացիների մեծամասնությունը զրկվելու է եկամտի հերթական աղբյուրից: Նախագահին այլևս ընտրելու է Ազգային ժողովը, այսինքն՝ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու ու այդ ընտրություններում այլևս ընտրակաշառք չի բաժանվելու: Իսկ դա քաղաքացիներից շատերի համար Սահմանադրությունից ունեցած միակ «քյարն էր»:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 1-ին, 1989 թ. ծնված Վարսիկ Խ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ նախկին ամուսինը` 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն, իրեն հյուրընկալվելու ընթացքում ննջասենյակի պահարանում գտնվող զարդատուփից գողացել է 390.000 դրամի ոսկյա զարդեր:
Միայն թվում է, թե էքստասենսը կապ ունի Աստծու հետ. նա ծառայում է սատանային։ Նա մարդ է և Արարչի կամքով կրում է իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը, որը սատանային չար ծառայության պատճառով խիստ այլանդակվել է։
ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով կոմիտեն որոշում է կայացրել մի քանի պաշտոնյաների պարտականությունների կատարումից հեռացնելու մասին: