Ինչպես պայքարել մազաթափության դեմ. բաղադրատոմսեր
Մազերը կարող են թափվել տարբեր պատճառներով, այդ թվում՝ շամպունների, քիմիական տարրերի, օդի աղտոտվածության, և այլն: Մազաթափություն առաջացնող ամենատարածված պատճառներն են՝
- Հորմոնալ դիսբալանսը
- Փոշին
- Թեփը
- Շրջապատի աղտոտվածությունը
Շատերը փորձում են լուծել այս խնդիրը՝ տարբեր քիմիական և թանկարժեք միջոցներով: Բարեբախտաբար, գոյություն ունեն բազմաթիվ բնական բաղադրիչներ, որոնք կարող են հրաշալի արդյունք ապահովել: Ձեզ ենք ներկայացնում ամենատարածված դիմակների բաղադրատոմսերը, որոնք կօգնեն պայքարել մազաթափության դեմ:
Սուրճ և ձվի դեղնուց
Ձվի դեղնուցը պրոտեինների աղբյուր է, որը հենց այն է, ինչ պետք է մազերին, իսկ սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով: Այս երկու բաղադրիչների խառնուրդն իսկական հրաշքներ է գործում և նվազեցնում է մազաթափությունը:
- 1 ձվի դեղնուց
- Քառորդ բաժակ սուրճ
1 ձվի դեղնուցն ու սուրճը լցրեք տարայի մեջ, լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Զգուշորեն մերսեք գլխամաշկը 2 րոպե և թողեք դիմակը մազերին 40 րոպե: Ապա լվացեք մազերը շամպունով և տաք ջրով:
Ձվի դեղնուց և կանաչ թեյ
Ինչպես արդեն նշեցինք, ձվի դեղնուցը պարունակում է պրոտեին, ինչը շատ կարևոր է մազերի համար, քանի որ ամրացնում է արմատները: Իսկ կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք վերականգնում և պաշտպանում են գլխամաշկը բակտերիաներից և հիվանդություններից:
Ձվի դեղնուցը հարեք և ավելացրեք 2ճ/գ կանաչ թեյ: Ստացված խառնուրդով զգուշորեն մերսեք գլխամաշկը, թողեք դիմակը մնա 2 ժամ, ապա լվացեք շամպունով:
Կոկոսի և ձիթապտղի յուղով դիմակ
Կոկոսի և ձիթապտղի յուղերը նույնպես օգնում են պայքարել մազաթափության դեմ: Կոկոսի յուղը բնական լավագույն բաղադրիչներից է, որը կարող եք օգտագործել տարբեր խնդիրներ լուծելու համար:
Ձեզանից պահանջվում է
- 1 ճ/գ ձիթապտղի յուղ
- 2 ճ/գ կոկոսի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք տարայի մեջ: Մոտավորապես 30 վայրկյան տաքացրեք խառնուրդը և զգուշորեն տարածեք գլխամաշկին: Թողեք դիմակը մնա 2 ժամ: Ապա շամպունով լվացեք մազերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը