
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Ռուսաստան

Սեպտեմբերի 12-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կայցելի Մոսկվա:
Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական գործընթացը, որը նախատեսվում է անցկացնել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ը:
«Ծրագրվում է, որ պարոն Զանիերը կհանդիպի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՀԱԿՊ ղեկավարության հետ»,- հայտնել է Զախարովան: