Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է 152 դատապարտյալի համաներում շնորհելու մասին որոշում:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Համաձայն ՀՀ հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3:
ԵՄ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում հասցված հարվածների հետ:
Ինչպես հայտնում է Hürriyеt-ը, հղում կատարելով Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրությանը, համաձայն միջազգային պայմանագրի, Թուրքիան իր տեսուչներին կուղարկի Հայաստան: Թուրք տեսուչները Հայաստան կայցելեն Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի շրջանակում:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմիկ Յ.-ն և հայտնել, որ Խանջյան փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, չորս հոգի հարձակվել են իրենց վրա:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Կարեն Ղ.-ն:
ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Նրա խոսքով՝ անցած 10 օրերին ամպրոպներով ուղեկցված անձրևներն ու որոշ շրջաններում տեղացած կարկուտը արտառոց են տարվա այս ժամանակահատվածի համար: Ըստ նրա՝ ամպրոպներով ուղեկցված անձրևները բնորոշ են մայիս ամսին: Նա արտառոց է համարում նաև կարկուտը. այն ևս բնորոշ չէ հոկտեմբեր ամսին:
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում չեն բացառել հնարավորությունը, որ Սիրայում ԴԱԻՇ-ի զինյալները կարող են Սիրիայի կառավարական զորքերի դեմ կիրառել թունավոր իպրիտ գազ, հայտնում է TASS-ը:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 9-րդ տուրի շրջանակներում Պորտուգալիան հաղթեց Դանիային (1:0), Շոտլանդիան ոչ ոքի խաղաց Լեհաստանի հետ (2:2), իսկ Գերմանիան արտագնա խաղում պարտվեց Իռլանդիային (0:1):
Ֆլագսթաֆ քաղաքի Հյուսիսային Արիզոնայի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է ABC News-ը:
Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ:
«Վարդան ջան, մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ եւ ոչ ամենեւին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ բրիգադային գեներալ Հոսեյն Համեդանին, նախօրեին սպանվել է Սիրիայում, հայտնում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքը:
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Թունիսում հանուն երկխոսության ազգային կվարտետի անդամները: Այս մասին ասվում է նոբելյան կոմիտեի կայքում:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Համաձայն «Ռուսհիդրոմետի»՝ այս հանգստյան օրերին եղանակը կշարունակի մնալ նույնը՝ գիշերը ջերմաստիճանը կլինի բացասական, ցերեկը կշարունակի տեղալ թաց ձյուն:
91-ամյա շանսոնյեն Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ: Լեգենդար երգիչը Հայաստանում կմնա մինչև հոկտեմբերի 11-ը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի բաժնից 168.am-ի թղթակցին հայտնեցին, որ բացի համերգային ծրագրից այս պահին երգչի մասնակցությամբ այլ հանդիպում կամ միջոցառում չի նախատեսվում:
Այսօր Օսլոյում կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Նոբելյան մրցանակի արժանանալու բարձր շանսեր ունեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Պարզվել է, որ փլուզվել են լաբորատորիայի (կառուցված 1952 թ.) փայտե առաստաղի կառուցատարերը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան:
Ֆիլիպինների բանտերից մեկի հոգեբուժական բաժանմունքներից մեկի 9 բանտարկյալներ այրվել են հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը:
Հազարամյակների միջով հերոսաբար անցած անպարտելի՛ հայ ժողովուրդ, դու տոնում ես քո 12-րդ մայրաքաղաքի` Երևանի ծննդյան 2797-րդ տարեդարձը: Համազգային է այս ազգապարգև տոնը, որովհետև Երևանն աշխարհում ապրող հայության սիրտն է, որի համար տրոփում է ողջ ազգի զարկերակը: Այս խորհրդանշական տոնն առանձնահատուկ է հայերիս արիական անցյալի անպարտելի արքաների սխրանքներով և հավերժության ճանապարհը շարունակող ու պատերազմատենչ դարերին նոր սերնդին հաղթանակի հրովարտակ թողած ներկայիս քաջակորով զավակներով…
Սաուդյան Արաբիան, ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների, պլանավորում է ավելացնել զենքի մատակարարումը սիրիական երեք զինված խմբավորումներին, որոնք ձգտում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանությունից զրկելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան անանուն կառավարական աղբյուրները պնդում են, որ 4 ռուսական թևավոր հրթիռները, որոնք արձակվել էին Կասպից ծովի ավազանից Սիրիայի ուղղությամբ, ընկել են Իրանի տարածքում: Ընդ որում՝ չի նշվում, թե դրանք պատճառել են արդյոք որևէ վնաս ու թե Իրանի որ մասում են ընկել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` պանթեոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող քաղաքացուն, ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց. անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Էթնա ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետտյանը հոկտեմբերի 5-ին, երբ քվեարկության դրվեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին Աժ որոշումը, բացակա էր։