2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:50-ին, Շտապօգնության թիվ 2 ենթակայանից ահազանգ է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտ դիակ է հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 55-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Թուրքագետն ընդգծեց, որ ի տարբերություն հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների, այս ընտրություններն անց են կացվելու իշխանությունների տոտալ վերահսկողության ներքո
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, ընդունել է իր մեղքը:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանության են տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարների սահմանափակում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հոկտեմբերի 30-ին շրջանների զգալի մասում, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ այսօր կեսօրին Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերի բնակարանների դռները թակելով՝ տուփով սպիտակեղեն է փորձել վաճառել մոտ 40 տարեկան ճաղատ, գիրուկ, բեղերով տղամարդ:
Եվրամիության երկրների կառավարությունը 4 ամսով կասեցրել է Բելառուսի 170 քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է Reuters-ը:
2015 թ. հոկտեմբերի 28-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում աշխատանքներն է սկսել «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության գլոբալ համաժողովը: Համաժողովին մասնակցում է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի գլխավորությամբ:
Նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարվել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Բարեգործական կրթաթոշակային այս ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Մերձավոր Արևելքում բնակվող 100 ուսանողների:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում գրոհով վերցրել է 2 ընդդիմադիր հեռուստաալիքների՝ Bugün-ի ու Kanaltürk-ի գրասենյակները, հայտնում է Reuters-ը:
Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան՝ մայրաքաղաք Դուշանբեում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
«Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք սուտ-սուտ բաներ հրապարակում։ Նախ՝ ես քրեական հեղինակություն չեմ, քրեական անցյալ չեմ ունեցել։ Երկրորդ՝ հոկտեմբերի 25-ին «Մետաքսի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը իմ դստեր ամուսինն է, փեսան»։
Գյումրիում սույն թվականի հունվարի 15-ին կայացած բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիների եւ ոստիկանների բախման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը «անիմաստ» ձգձգվում է։ Հիշեցնենք՝ այդ օրը հազարավոր գյումրեցիներ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով, որ Ավեստիսյանների ընտանիքի 7 անդամներին գնդակահարած ռուս զինվորական Վալերի Պերմյակովը հանձնվի հայկական կողմին։
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում «Ինտերը» հաղթեց «Բոլոնիային» (1:0), «Ֆիորենտինան» արտագնա խաղում հաղթեց «Վերոնային» (2:0), իսկ «Ռոման»` «Ուդինեզեին» (3:1):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի իշխանությունների պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ, որպեսզի կանխի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի կողմից Թուրքիայի սահմանի մերձակայքում սիրիացի քրդերի կողմից ինքնավարության ստեղծումը, հայտնում է Reuters-ը:
Հայաստանում մարդիկ կան, որոնք այնքան են սիրում Պուտինին, որ գնում, չոքում են Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ շնորհակալություն հայտնելով Սիրիայում այդ երկրի ծավալած մարտական գործողությունների համար: Տեսարանն ինձ հիշեցնում էր Մուսորգսկու «Բորիս Գոդունով» հանճարեղ օպերայի առաջին գործողությունը, երբ «պրիստավը» ստիպում է ժողովրդին փառաբանել նոր թագավորին:
Նախագահները պետք է քննարկեն, թե ինչպես է հնարավոր հանգել հակամարտության համապարփակ կարգավորման: Ներկայիս իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ կար դեռ 2 տարի առաջ: Առաջին անգամ մենք ականատես եղանք շփման գծին ծանր հրետանու կիրառման:
«Օրենսդրական մի փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել 12 օրենքներում: Դրանից հետո, ի թիվս այլոց, արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների եւ անգամ թամադաների համար: Aravot.am-ը ասմունքող եւ տարբեր միջոցառումների ժամանակ որպես թամադա հանդես եկող Լիանա Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նոր օրենքի մասին:
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Նեպալի խորհրդարանը հոկտեմբերի 28-ին ընտրել է նախագահի, ով երկրի պատմության մեջ առաջին անգամ դարձել է կին, հայտնում է korrespondent.net-ը:
Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին սահմանակից երկրներում զորքերի թվաքանակը մեծացնելու հնարավորությունը, ընդ որում, դաշինքի հրամանատարության ներքո, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ընկերությունը հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 28-ին հավանության է արժանացրել 2016-2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի օրենսդրական համաձայնագիրը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Ֆրանսիացի 3 պատգամավորներ, ովքեր ներկայացնում են ընդդիմությունը, հոկտեմբերի 28-ին Սիրիայում բանակցություններ են անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է Փարիզի BFMTV հեռուստաալիքը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանության վերնախավն այս օրերին, երեկոյան ժամերին մշտապես հավաքվում է ՀՀԿ-ի՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում: