
«Երևան Մոլ»-ի մոտ հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 հասցեում գտնվող «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույբիշևի փողոցի Է. Հ.-ին պատկանող տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 03.10-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` մասամբ (մոտ 3 քմ) և գազի հաշվիչ: