Հայտնի է դարձել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմը, հայտնում է haqqin.az-ը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՄՆ-ը կուժեղացնի իր պայքարը ԴԱԻՇ-ի դեմ Իրաքում ու Սիրիայում՝ աջակցություն ցուցաբերելով տեղի զինված խմբավորումներին ավելի ինտենսիվ ավիահարվածներով ու առանձին ցամաքային օպերացիաներով, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի առաջ:
«Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
«Նախարարի ու քրեակատարողա– կան վարչության պետի հարաբերությունների լարված լինելու մասին լուրերն անհեթեթ են և իրականության հետ որևէ աղերս չունեն» ։
Անցած ուրբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի շուրջ շարունակում են տարբեր լուրեր շրջանառվել: ՔԿՎ լրատվականն, իհարկե, լուրերը հերքեց՝ վստահեցնելով, թե խոշտանգումներ չեն եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է հիմա ծառայողական քննություն նշանակվել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը մտել է ուժի մեջ, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքը մերժել է, տեղեկացանք Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանից։
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիովին մեկուսացվել է դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի աշխատանքներից:
Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին՝ Մոնիկա Բելուչչին, մասնակցել է Esquire ամսագրի նոր համարի համար արված ֆոտոսեսիային: Նա որոշել է ապացուցել, որ չի պատրաստվում զիջել ճանապարհը սկսնակ դերասանուհիներին, գրում է segodnya.ua-ն:
Համաձայն QS Best Student Cities 2015-ի զեկույցի՝ ուսանողների համար ամենալավ քաղաքները Մեխիկոն ու Թայբեյն են, գրում է The Independent-ը:
Դպրոցում սովորուն է 103 աշակերտ, մանկապարտեզ էլ հաճախում 28 երեխա: Այսօրվա դրությամբ գյուղի հիմնախնդիրը մանկապարտեզի նոր շենք ունենալն է: 2016 թվականի սկզբից արգենտինահայ բարերարների և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կսկսվի մանկապարտեզի տիպային նոր շենքի կառուցումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքն աղանդավորների նկատմամբ. պարզաբանում է Գարիկ սարկավագ Ասրյանը:
Կիտրոնն ու մաղադանոսը կտրատեք և եռացրեք 2 ժամ՝ ցածր ջերմաստիճանի վրա: Երբ ժամանակն անցնի, կաթսան կրակից վերցրեք և թողեք մնա 1 ժամ: Հանեք բաղադրիչները և նորից կտրատեք, ապա եփեք կրկին 3 ժամ շարունակ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վաճառել եմ իմ կնունքի խաչը, հետո գիտակցել, որ սխալվել եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Դպրոցում ցուցանակ ունեինք, որի վրա գրված էր. «Երանի նրան, ով թուրք է կոչվում»: Ես փոքր էի, և առաջին միտքը, որ եկավ այդ ցուցանակը կարդալով՝ այն է, որ հայ տիկինը երջանիկ չէ: Հետո առավել հաճախ էի լսում այդ արտահայտությունը: Նման բազմաթիվ օրինակներ կային ամենուր:
«Կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը իսպանացի մասանգետին ձեռք բերելու 2-րդ փորձն է ձեռնարկում: Չնայած Ժոզե Մոուրինիոյին բանավոր աջակցելուն, «Չելսին» արդեն Գվարդիոլային հրավիրելու հիմք ունի:
Շիրակի մարզում բոլոր հողերը տնօրինվում են օրենքով սահմանված կարգով: Եթե կան համայնքներ, որոնք այս հարցում թերանում կամ շրջանցում են հողօգտագործման հետ կապված նորմերն, ապա ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվն Instagram-ում հատել է 50 միլիոնի նշագիծը, ինչը նրա օգտահաշիվը դարձրել է ճանաչվածությամբ երկրորդը սոցցանցում, հայտնում է The Daily Mail-ը:
«Մենք Սիրիայի ընդդիմության հանդիպումներ ենք անցկացրել Մոսկվայում, Եգիպտոսը կազմակերպել էր այլ խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպում: Շփումներ ենք պահպանում Եգիպտոսի հետ, թե ինչպես այդ ջանքերը միավորենք՝ ստեղծելու ընդդիմության ներկայացուցչական պատվիրակություն»:
«Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո (1:2) «Չելսիի» ղեկավարությունը քննարկում է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հեռացման տարբերակը, հաղորդում է Daily Mail-ը:
«Բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից հիմնականն ու առավել ցավոտը եկեղեցիներին է վերաբերում: Դրանցից ոմանք, կարծես թե, դեռևս լուծման կարիք ունեն: Առաջնայինը վերամկրտության հարցն է: Վրաց Ուղղափառ եկեղեցու և նրանց ներկայացուցիչների կողմից որդեգրած մոտեցումն այն է, ըստ որի՝ իրենց ընտանիքի եկեղեցիների, այսինքն՝ ռուս, հույն, վրաց, ռումինական կողմից կատարված մկրտություններից բացի, ուրիշ եկեղեցու մկրտություն նրանք չեն ճանաչում, լինի՝ կաթոլի՞կ, ղպտի՞, թե՞ հայ եկեղեցի, հակառակ նրան, որ առաքելահաստատ եկեղեցիները, բոլորն անխտիր, ուղղափառ եկեղեցի են, որովհետև հաստատվել են առաքյալների կողմից: Սա բավական տհաճություններ է պարունակում, հատկապես՝ խառնամուսնությամբ ընտանիքների պարագայում»:
1 ճաշի գդալ խնձորի քացախը լցրեք 2 բաժակ ջրի մեջ և խմեք ուտելուց կես ժամ առաջ: Այն կօգնի հանգստացնել այրոցը: Կարող եք նաև մի փոքր սոդա ավելացնել:
«Մենք կարող ենք քաղցկեղի դեմ դեղամիջոց մշակել մի քանի տարվա ընթացքում»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում որոշ օգտատերերի կողմից բարձրացված դժգոհությանը, ըստ որի՝ անթույլատրելի է հրապարակել ընտրողների ցուցակները:
Արտաշատում այսօր կրակոցների հանգեցրած երկու եղբոր և փեսայի տարաձայնություններն սկսվել են դեռևս երկու օր առաջ՝ ինչ-որ հարսանիքի ժամանակ:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացրել է, որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները նրա համար առաջնային չեն:
Քաղաքացի Արտակ Տ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցում գտնվող կենտրոնական փոստատան մոտ հատուկ ծառայություն իրականացնող անձինք առանց որևէ պատճառի վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: