
Որոշ թաղամասերում գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման, ձմռան նախապատրաստական եւ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ից դադարեցվել է Ավան վարչական շրջանի Մալյան, Թամրուչիի, Սաֆարյան փողոցների, Դուրյան թաղամասի առանձնատների, Դուրյան, Չարենցի, Բրյուսովի, Նարեկացու, Վարուժանի, Հովհաննիսյան, Սայաթ-Նովայի, Թումանյան, Քուչակի, Իսահակյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց, Տերյան, Սեւակի, Աբովյան, Սամսոնի Դուս թաղամասերի առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Գազամատակարարումը կվերսկսվի հոկտեմբերի 30-ին, ժամը 22:00-ին:
Ընկերությունը հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: