Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիկարագուայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էռնեստո Վասկես Առայան (նստավայրը՝ Մոսկվա):
2015թ. նոյեմբերի 9-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի անձնագրերը ետ ստանալու նոր դյուրացված ընթացակարգ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ինչպես նաև ներկայումս վիզա ունեցող և այն երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար: Նոր ծառայությունն անվճար է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի 79-րդ տան բակում գտնվող անասնագոմի պատը և մասամբ իջել է տանիքը:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր առավոտյան մասնակցել են Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևի կազմակերպած խորհրդակցությանը:
Նոյեմբերի 3-ին, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Աբովյան պուրակում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Դորտմունդյան «Բորուսիայի» ավագ մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 11-րդ տուրի բրեմենյան «Վերդերի» հետ խաղից հետո շռայլ կոմպլիմենտներ է ուղղել Հայաստանի հավաքականի և դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
Այսօր Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12» ինքնաթիռը պատկանել է Allied Services Limited ընկերությանը, որը գտնվում է Հարավային Սուդանում ու զբաղվում է բեռնափոխադրումներով:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «ՊՍԺ»-ին (1:0), «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Սևիլիային» (3:1), իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ՝ «ԲԿՄԱ»-ին (1:0):
Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա:
Ռուսական ընկերությունները, որոնք Աֆրիկայում բեռնափոխադրումներ են իրականացնում, չեն հաստատում, որ Հարավային Սուդանում կործանված բեռնատար ինքնաթիռը պատկանում է ռուսական բեռնափոխադրողի:
2015թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Դոն ավտոմայրուղում, դեպի Հայաստանի Հանրապետություն ընթանալիս, վթարի է ենթարկվել ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսը, որն անզգուշությամբ առաջացրել է 8 մարդու մահ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ջուբայի օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ Հարավային Սուդանում բեռնատար «Ան-12» ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է ողջ մնացել, հայտնում է Eye Radio Juba-ն:
Գործակալության վերջին ակնարկը մարդկանց չի հորդորում դադարեցնել վերամշակված մսամթերքի սպառումը, այլ նշում է, որ դրանց սպառումը նվազեցնելով կարող է նվազել կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման վտանգը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը՝ ռուսական 5 անձնակազմով ու ուղևորներով, աղետի է ենթարկվել Հարավային Սուդանում:
Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 12 մարդ: 10 մարդ մահացել է տեղում, երկուսին հաջողվել է փրկվել:
Հայաստանի իշխող վերնախավերն են պատասխանատու։ 1994թ. մայիսին զինադադարի մասին համաձայնագիրը կնքեցին Ղարաբաղը, Ադրբեջանն ու Հայաստանը։ Ուրեմն նշանակում է, որ ուղղակի ձեւով Աղրբեջանը ճանաչել էր Ղարաբաղը որպես ինքնավար իշխանություն, ինչու չէ՝ իբրեւ անկախ իշխանություն։ Ի՞նչ եղավ հետո…
Բեռնատար «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը՝ ռուսական 5 անձնակազմով ու 7 ուղևորով, աղետի է ենթարկվել Հարավային Սուդանում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ իրենց ՝ նախարարությանը հատկացված միջոցները նախորդ տարվա համեմատ կրճատվել են։
Հորդառատ անձրևները 4 ամիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի փողոցներում կուտակված փտող աղբի կույտերը տարածել են ողջ քաղաքով մեկ:
Վերջին տվյալների համաձայն՝ արդեն կատարվել է ռուսական Airbus 321-ի 33-րդ զոհի նույնականացման գործընթացը, տեղեկացնում է LifeNews-ը: Ինչպես հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Իգոր Ալբինը, ազգականներին հանձնվել է 1 զոհի աճյունը՝ մարմինը ավտոմոբիլային տրանսպորտով ուղարկվում է Նիժնի Նովգորոդ:
Եվրասիա միջազգային համալսարանն ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով: Նոյեմբերի 3-ին կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովը:
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում՝ «Դոն» դաշնային մայրուղու 220-րդ կիլոմետրին, տեղի ունեցած սարսափելի ավտովթարի կապակցությամբ:
Անընդհատ ցավեր է ունենում, սրսկում են, ընդամենը 5 րոպե է պահում, հետո նորից սկսում է ցավել: Հաց էլ ուզում է ուտել, ստամոքսը դատարկ է, բայց չի կարողանում ծամել, կուլ տալ, ասում է՝ մամա, սոված եմ, բայց չեմ կարողանում ուտել:
«Ուղղակի ինձ ապշեցնում է, որ այդ կալիբրի անձնավորությունը կարող է այդ աստիճանի չհարգել իր իսկ սեփական պատմությունը։ Սա Դաշնակցության պատմությունը չի, չէ՞։ 1918-20 թվականը ողջ ժողովրդի պատմությունն է, էդքանը մարդիկ չեն հասկացել։ Ես չեմ էլ պատկերացնում մի ազգային պատկանելություն ունեցող անհատ, որ այդքան չսիրի իր անցած կենսագրությունն ու պատմությունը, ինչքան ոմանք դա դրսեւորում են։ Սա է իմ ամենամեծ ցավը։ Այսքան վատաբանել, փնովել մեր անցյալը, մեր կենսագրությունը ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Որեւէ լուրջ, իրեն հարգող ազգի ներկայացուցիչ այսպիսի բան երբեք իրեն թույլ չի տա։ Ո՞ւմ օգտին է այդ ամեն ինչը, ինչ ինքն ասում է»։
Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ոչ մեկի նկատմամբ խոշտանգումներ եւ ճնշումներ չեն կիրառվել։ Խոսքերս սին չերեւալու համար հիմնավորեմ, որ այդ ողջ ժամանակահատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական մասնաճյուղի անդամները գրեթե ամեն օր հանդիպել են ոճրագործներին, շատ հաճախ՝ նաեւ մեկուսի։
Փախստականները անկարգություններ են արել Կիպրոսի բրիտանական ռազմաբազայում: Այս մասին հայտնի է դառնում համացանցում հրապարակված տեսագրությունից, հայտնում է BBC-ն:
ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին այցելել են 2015 թվականի մարտի 22-ին շփման գիծը հատած ռազմագերուն եւ նրան հարազատների հետ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակելու հնարավորություն են տվել:
2015թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը, որի հիման վրա ՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ից: