3 մարդ փրկվել է Հարավային Սուդանի ավիաաղետից. նոր մանրամասներ
Ջուբայի օդանավակայանի ղեկավարը հայտնել է, որ Հարավային Սուդանում բեռնատար «Ան-12» ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է ողջ մնացել, հայտնում է Eye Radio Juba-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ողջ է մնացել մեկ փոքրիկ երեխա:
Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 20-40 մարդ:
Բեռնատար ինքնաթիռտ կործանվել էր Ջուբայի օդանավակայանում՝ թռիչքուղուց 800 մետր բարձրանալուց հետո:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռի ռուսական անձնակազմը՝ բաղկացած 5 մարդուց: