Ռուսական անձնակազմով ինքնաթիռ է կործանվել
«ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը՝ ռուսական 5 անձնակազմով ու 7 ուղևորով, աղետի է ենթարկվել Հարավային Սուդանում, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 12 մարդ: 10 մարդ մահացել է տեղում, երկուսին հաջողվել է փրկվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ինքնաթիռը կոշտ վթարային վայրէջք է իրականացրել մայրաքաղաքի օդանավակայանից թռչք կատարելուց քիչ անց:
Տվյալներից մեկի համաձայն՝ ինքնաթիռը ընկել է թռիչքուղուց 800 մետր բարձրանալուց հետո: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ինքնաթիռն ընկել է վայրէջք կատարելիս: