Բաժիններ՝

«Մենք մարդիկ ենք, ոչ թե կենդանիներ». հուսահատ փախստականները անկարգություններ են արել Կիպրոսի բրիտանական ռազմաբազայում

Փախստականները անկարգություններ են արել Կիպրոսի բրիտանական ռազմաբազայում: Այս մասին հայտնի է դառնում համացանցում հրապարակված տեսագրությունից, հայտնում է BBC-ն:

Կադրերում երևում է, թե ինչպես է այրվում վրաններից մեկը, որոշ մարդիկ փորձում են մագլցել ցանկապատը, իսկ ներգաղթյալներից մեկը բղավում է. «Մենք մարդիկ ենք, ոչ թե կենդանիներ»:

114 ներգաղթյալների մի մասը, որ անցած ամիս տեղավորվել էին հունական Ակորտիրիի բրիտանական ռազմաօդային բազայի տարածքում, տեղափոխվել էր Կիպրոսի մեկ այլ բազա: Ավիաբազա ժամանած խումբը բաղկացած էր 67 տղամարդուց, 19 կանանցից ու 28 երեխաներից:

Տեսագրությունը ենթադրաբար արվել է փախստականներից մեկի կողմից: Ինչ-որ պահի տղամարդկանցից մեկը սպառնում է կախվել: Մեկ այլ տեսանյութում երեխաներից մեկը բողոքում է ցրտից, ասում, որ ոտքերը մրսում են կոշիկ չունենալու պատճառով:
Բրիտանիայի կառավարությունը արդեն հայտարարել է, որ Կիպրոսի իր բազաները չեն դառնա տարանցման հետ փախստականների՝ Եվրոպա գնալու ճանապարհին:

Բրիտանական իշխանությունները մեկնաբանել են տեսագրությունը՝ հավաստիացնելով հասարակությանը, թե ներգաղթյալների հետ լավ են վարվում: Երկրի ՊՆ-ի հաղորդմամբ՝ բոլոր փախստականներին տրամադրել են ապրելու տեղ ու երեքանգամյա սնունդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս