Նույնականացվել են Airbus 321-ի կործանման 33 զոհերի աճյունները
Վերջին տվյալների համաձայն՝ արդեն կատարվել է ռուսական Airbus 321-ի 33-րդ զոհի նույնականացման գործընթացը, տեղեկացնում է LifeNews-ը: Ինչպես հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Իգոր Ալբինը, ազգականներին հանձնվել է 1 զոհի աճյունը՝ մարմինը ավտոմոբիլային տրանսպորտով ուղարկվում է Նիժնի Նովգորոդ:
«Ձևակերպվել են 22 զոհի փաստաթղթերը, ձևակերպման փուլում են մնացած 11-ի փաստաթղթերը»,- հավելել է Իգոր Ալբինը:
Հիշեցնենք, որ Airbus 321-ը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, աղետի էր ենթարկվել հոկտեմբերի 31-ին:
Ինքնաթիռում կար 224 մարդ՝ անձնակազմի 7 անդամներն ու 217 ուղևորներ, որոնց թվում՝ 25 երեխա: