Սարսափելի տեսարան. Բեյրութում հորդառատ անձրևները ամիսներով կուտակված աղբը տարածել են ողջ քաղաքով
Հորդառատ անձրևները 4 ամիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի փողոցներում կուտակված փտող աղբի կույտերը տարածել են ողջ քաղաքով մեկ:
Ինչպես հաղորդում է NBC News-ը, 2 մլն բնակչություն ունեցող քաղաքում աղբը սկսել է կուտակվել դեռ հունիս ամսից, երբ փակվեց երկրում գործող ժամանակավոր աղբանոցը:
Naameh աղբանոցը բացվել էր 1997-ին՝ լուծելու 2 մլն տոննա աղբի կուտակման հարցը: 18 տարի անց այն փակվեց՝ ընդունելով ավելի քան 15 մլն տոննա աղբ:
Օգոստոսի վերջին Բեյրութի կենտրոնում ցուցարարների ակցիա էին կազմակերպել «Դու բուրում ես» (You Stink) կարգախոսով, բախումներ էին գրանցվել ոստիկանների հետ, ինչի հետևանքով տուժել էր 15 մարդ:
Աղբային ճգնաժամը դարձավ երկրում տիրող քաղաքական ճգնաժամի բարձրակետ:
https://www.youtube.com/watch?v=-ZbqhbiFcQ8