Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ կապված Տուլայի ողբերգական վթարի հետ
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել՝ կապված նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում՝ «Դոն» դաշնային մայրուղու 220-րդ կիլոմետրին, տեղի ունեցած սարսափելի ավտովթարի կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը խորապես ցավակցում է զոհերի ու տուժածների հարազատներին ու տեղեկացնում, որ դեպքի վայրում գործում է Ռուսաստանի հայերի միության շտաբը, որի գործունեությունը կոորդինացնում է Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքում գտնվող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նշվում է, որ միությունը ՌԴ պետական մարմինների, ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հետ կատարում է անհրաժեշտ աշխատանքներ՝ օգնելու տուժածներին ու նրանց ազգականներին:
Մասնավորապես, կապ է հաստատվում զոհերի ազգականների հետ, օգնություն է ցուցաբերվում զոհերի մարմինները Հայաստան տեղափոխելու համար: Վիրավորներին ցուցաբերվում է օգնություն՝ ստանալ որակյալ բժշկական օգնություն: Մյուս ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում ու անհրաժեշտության դեպքում կուղարկեն Հայաստան:
Տուլայի մարզի կառավարության «թեժ գիծ»՝ 88002007102
Տուլայի առողջապահության նախարարության «թեժ գիծ»՝ 89030360218
Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչի «թեժ գիծ»՝ +79109488271, Արզումանյան Գրիգորի: