ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Անդրանիկ Գրիգորյանին
ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին այցելել են 2015 թվականի մարտի 22-ին շփման գիծը հատած ռազմագերուն եւ նրան հարազատների հետ ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակելու հնարավորություն են տվել:
Այս մասին մեզ տեղեկացրել է Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
Այցը տեղի է ունեցել ԿԽՄԿ միօրինակ ընթացակարգերի շրջանակում: Հանձնագրին համապատասխան, ԿԽՄԿ այցելում է կալանավորներին ՝ նրանց պահման, նրանց հետ վարվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաեւ ընտանիքների հետ կապ պաշտպանելու հարցում օգնելու նպատակով:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: