««Բարսելոնան» նույնպես չձևավորեց չեմպիոնական միջանցք մեզ համար, բայց մենք չսկսեցինք նրանց ավելի քիչ հարգել». Ռամոս
«Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև կայացած խաղից հետո (1:1) մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չձևավորելու մասին՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշումը:
«Մենք պետք է հարգենք այն, ինչ ասում է մարզիչը: «Բարսելոնան» նույնպես չձևավորեց չեմպիոնական միջանցք մեզ համար: Պետք է հարգանք լինի, իսկ միջանցքի հետ կապված իրավիճակը պետք չէ չափազանցնել: Ես չեմ կարծում, որ Կատալոնիայում մտածում են այդ մասին: Ինչպես ասել է Զիդանը, այդպես էլ կլինի: Եթե մենք չեմպիոնական միջանցք չանենք, դա չի նշանակում, որ մենք չենք հարգում նրանց»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Եթե «Բարսելոնան» հաղթի 3 հաջորդ խաղերը, ապա կարող է չեմպիոն դառնալ չորրորդի՝ «Ռեալի» դեմ խաղի ժամանակ, որի տեղի է ունենալու մայիսի 6-ին, «Քամփ Նոու» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը