iPhone-ի 14 գաղտնիք, որոնք օգտակար է իմանալ
iPhone-ի յուրաքանչյուր նոր մոդել նոր ֆունկցիաներ է ունենում, որոնց մասին շատերը չգիտեն։ Zanimatelno.com կայքը ներկայացրել է 14 գաղտնիք, որոնց մասին գիտեն շատ քչերը։
1. Oգտվեք «Stop playing» ֆունկցիայից: Եթե քնելուց առաջ ցանկանում եք երաժշտություն լսել, բայց ուզում եք, որ այն դադարի որոշ ժամանակ հետո, օգտվեք «Stop playing» ֆունկցիայից։ Այն ֆունկցիան կգտնեք «Clock» հավելվածում։ Սեղմեք «Timer» կոճակը, որտեղ կարող եք գտնել «Stop playing» ֆունկցիան։
2. Ընտրեք վիբրացիայի տարբեր ռեժիմներ զանգերի և հաղարդագրությունների համար։ Վիբրացիայի ստանդարտ տեսակից օգտվելու փոխարեն՝ կարող եք այն ինքներդ ստեղծել։ Մտեք «Settings» («Կարգավորումներ»), ապա՝ «Sounds», ընտրեք «Create new viberation»։
3. Միացրեք լուսարձակները։ Մտեք «Settings», «General», «Accessibility» և միացրեք այս ֆունկցիան։
4. Եթե տեքստ հավաքելիս սխալ եք թույլ տվել, պարզապես թափ տվեք հեռախոսը։ Հեռախոսը թափ տվեք՝ ամեն ինչ նորից սկսելու համար։ Հավաքված տեքստն ամբողջությամբ կանհետանա։
5. Հեռախոսն ավելի արագ կարող է աշխատել, եթե մաքրեք դրա օպերատիվ հիշողությունը։ Անհրաժեշտ է կատարել այն գործողությունները, որոնք անում եք հեռախոսն անջատելու համար։ Երբ էկրանին կհայտնվի հեռախոսն անջատելու հրահանգը, սեղմեք և սեղմած պահեք մենյուի կոճակը։
6. Հեռախոսն ավելի լավ կաշխատի, եթե ջնջեք cash-երը։ Փորձեք ինչ-որ բան բացել App Store-ում. 10 անգամ սեղմեք ներքևի հատվածում գտնվող ցանկացած կոճակ։
7. Ուղարկված հաղորդագրությունների ժամը տեսնելու համար պարզապես մատը դեպի ձախ կողմ շարժեք։
8. Safari բրաուզերը հիշում է, թե ինչ կայքեր եք այցելել։ Տեսնելու համար սեղմեք ներքևի հատվածում երևացող + նշանը։
9. Այժմ հեռախոսը հնարավորություն է տալիս նաև չափել անկյունները։ Բացեք Compass հավելվածը, շարժեք դեպի ձախ։ Հեռախոսը կսկսի չափել աստիճանները։
10. «Բժշկական քարտը» լրացնելու դեպքում հեռախոսն արտակարգ իրավիճակի դեպքում կարող է բժշկին անհրաժեշտ տեղեկատվություն տալ։ Անհրաժեշտ է տվյալներ ներմուծել գոնե արյան խմբի, ինչպես նաև՝ այն դեղամիջոցների վերաբերյալ, որոնցից ալերգիա ունեք։
11. Կարող եք այնպես անել, որ էլեկտրոնային փոստւմ երևան միայն չկարդացված հաղորդագրությունները։
12. Siri-ին կարող եք հարցնել, թե հենց նոր ինչ ինքնաթիռ է թռել այն վայրով, ուր դուք գտնվում եք։ Պարզապես հարցրեք նրան, և նա ձեզ կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը։
13. Կարող եք այնպես անել, որ դանդաղ WiFi-ի դեպքում հեռախոսն ավտոմատ միանա 3G ցանցին։
14. Night Shift և Low Power ռեժիմները կարելի է օգտագործել միաժամանակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը