Բաժիններ՝

DeepSeek-ը հետաձգել է նոր մոդելի թողարկումը Huawei-ի չիպերի խնդիրների պատճառով. FT

Արհեստական բանականության մշակմամբ զբաղվող չինական DeepSeek ընկերությունը հետաձգել է իր նոր մոդելի թողարկումը՝ չկարողանալով մարզել այն Huawei տոխնոլոգիական ընկերության չիպերով։

Բրիտանական Financial Times (FT) պարբերականը գրում է, որ Չինաստանի իշխանությունները խորհուրդ են տվել DeepSeek-ին օգտագործել Huawei-ի տեղական Ascend պրոցեսորները՝ Nvidia-ի ամերիկյան չիպերի փոխարեն։ Սակայն, նոր R2 մոդելը մշակելիս DeepSeek-ի մասնագետները տեխնիկական դժվարությունների են հանդիպել, որոնք ստիպել են ընկերությանը մարզումների ժամանակ հրաժարվել չինական չիպերի օգտագործումից և անցնել Nvidia պրոցեսորների օգտագործմանը։

Աղբյուրների համաձայն՝ Huawei չիպերը կատարելագործվում են նեյրոցանցերի մարզումների համար օգտագործելու նպատակով. դրանք օգտագործվում են միայն չաթբոտի կողմից պատասխաններ գեներացնելու համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ առաջացած դժվարություններից անկախ, նոր R2 մոդելը կարող է թողարկվել առաջիկա շաբաթներին։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները մի շարք տեղական ընկերություններին ծանուցումներ են ուղարկել՝ կոչ անելով դադարեցնել ամերիկյան Nvidia ընկերության H20 միկրոչիպերի օգտագործումը՝ մտահոգություն ունենալով, որ ամերիկյան չիպերը կարող են տեղորոշել գտնվելու վայրն ու հեռակա անջատվել։

Մայիսի վերջին Financial Times-ը հաղորդել էր, որ Չինաստանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Alibaba-ն, Tencent-ը և Baidu-ն, ԱՄՆ արտահանման վերահսկողության խստացումներով պայմանավորված, արհեստական բանականության տեխնոլոգիա մշակելու համար անցում են կատարում տեղական արտադրության չիպերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս