8 միջոց, որ կօգնեն բռնացնել ստախոսին
Adme.ru կայքը գրում է, որ բժիշկ Լիլիան Գլասը մի ամբողջ գիրք է գրել ստախոսների մարմնի լեզվի մասին։ Կայքը ներկայացրել է 8 միջոց՝ ստախոսներին բռնացնելու համար։
1. Թեքում են գլուխը։ Երբ դուք ուղիղ հարց եք տալիս, իսկ զրուցակիցը թեքում է գլուխը, զգույշ եղեք. հնարավոր է՝ ձեր զրուցակիցն ինչ-որ բան է թաքցնում։
2. Ուսեր, շնչառություն, ձայն։ Երբ մարդ նյարդայնանում է և խաբում, նրա շնչառությունը դառնում է ծանր, ձայնը՝ կամաց, իսկ ուսերը բարձրանում են վեր։
3. Ուղիղ կեցվածք։ Ծանոթ անձի հետ խոսակցության ընթացքում հանդարտ կեցվածք ունենալը նորմալ է, իսկ եթե ձեր զրուցակիցն ավելորդ լարված է, դա կարող է անհանգստացնող նշան լինել։
4. Դժվար է արտահայտել միտքը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սուտ խոսողը փորձում է համոզել ոչ միայն ձեզ, այլև ինքն իրեն։ Կրկնությունը հնարավորություն է տալիս ժամանակ շահել՝ մտքերը հավաքելու համար։
5. Հայացք։ Աչքերը շատ բան կարող են ասել մարդու մասին, այդ թվում՝ արդյոք նա ստո՞ւմ է, թե՞ ոչ։ Ստախոսների համար շատ կարևոր է աչքի կոնտակտը։ Եթե ձեր զրուցակիցն ուշադիր նայում է ձեր աչքերին և ամեն կերպ փորձում է պահել կոնտակտը, համոզված եղեք՝ ձեզ ցանկանում են խաբել։
6. Ուշադրություն դարձրեք շուրթերին։ Շուրթերը կծելը կամ դրանք փակելը ևս կարող է սուտ խոսելու նշան լինել։ Այդպես վարվող մարդը հաստատապես վստահ չէ, թե ինչ է ասում։ Այդ պահերին նվազում է թքարտադրությունը, ինչը կոկորդում չորության է հանգեցնում։ Դա ստիպում է առավել հաճախ թուքը կուլ տալ և սեղմել շուրթերը։ Ուշադրությունից դուրս մի թողեք նաև ժպիտը. կեղծ ժպիտը միանգամից կերևա։
7. Մշտապես պաշտպանվում են։ Ձեռքերը մարդու ազնվության ցուցիչն են։ Այդ պատճառով էլ, եթե զրուցակիցը անընդհատ դիպչում է վզին կամ մարմնի այլ հատվածների, կարծես թե պաշտպանվելիս լինի, ապա նա հաստատ ինչ-որ բան է թաքցնում։
8. Փակում է բերանը։ Իրենք էլ չհասկանալով՝ ստախոսները իրենք իրենց խանգարում են խոսել։ Երբ մարդիկ դիպչում են իրենց շուրթերին, դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում ճշմարտությունն ասել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը