Բաժիններ՝

Ամերիկացին առանց սրտի ապրել է 17 ամիս

ԱՄՆ-ում հաջողությամբ են անցել այն նոր տեխնոլոգիայի փորձարկումները, որը սրտի պատվաստման հերթի կանգնած հիվանդներին թույլ է տալիս առանց այդ կենսականորեն կարեւոր օրգանի դիմանալ երկար ժամանակ: Սթեն Լարկինն ապրել է 17 ամիս, եւ այդ ժամանահատվածում սրտի գործառույթները կատարել Է նրա ուսապայուսակում դրված սարքը, հաղորդում է CNET-ն:

Լարկինին (այժմ նա 25 տարեկան է) եւ նրա ավագ եղբորը դեռ տասը տարի առաջ ախտորոշել են «ընտանեկան կարդիոմիոպատիա»՝ սրտամկանի ժառանգական հիվանդություն, որի դեպքում 10-20 տարեկան հասակում սիրտն աստիճանաբար դադարում է աշխատել: 2014 թվականի դեկտեմբերին Լարկինի այդ օրգանը հեռացրել են, արհեստական սիրտ են տեղադրել, իսկ հետո այն միացրել SynCardia Freedom Portable Driver անվանմամբ սարքին. այն կշռում է 6 կիլոգրամ եւ իր վրա է վերցնում օրգանիզմին արյուն մղելու խնդիրը:

Սարքը նախատեսված է այն հիվանդների համար, որոնց սիրտը կանգ Է առել: Այն կրում են ուսապայուսակի մեջ. դա էներգիայի առաջին դյուրակիր աղբյուրն է արյուն մղելու համար (ավելի վաղ հիվանդները արհեստական սրտին միացվում էին ստացիոնար սարքերով, որոնք կշռում են մի քանի հարյուր կիլոգրամ): SynCardia Freedom Portable Driver-ը 2014 թվականին անցել է բոլոր կլինիկական փորձարկումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս