Անգելա Մերկելն ու Դոնալդ Տուսկը ապրիլի 23-ին կայցելեն Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է միանալ Եվրամիության ներկայացուցիչներին, որոնք ապրիլի 23-ին մեկնելու են Թուրքիա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«ԵՄ ներկայացուցիչները, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, պլանավորում են ապրիլի 23-ին այցելել Թուրքիա, կանցլերը կմինանա նրանց»,- ասել է Զայբերտը:
Հանդիպումը տեղի կունենա Գազիանթեպում, հայտնում է թուրքական Sabah պարբերականի կայքը: