«Բոլորս գիտենք պատմական իրականությունը, և ադրբեջանական սադրանքները մեզ վրա չեն ազդում». Լիոնի համալսարանի գիտաշխատող
«Արցախը հայկական հող է, և դա բոլորս գիտենք»,- այս մասին է գրել հույն վերլուծաբան, Լիոնի համալսարանի գիտաշխատող Նիկոս Լիգերոսը, ով 168.am-ին է տրամադրել իր անդրադարձը ԼՂ հակամարտության գոտում ծավալվող մարտական գործողությունների վերաբերյալ: Նա նշել է, որ Արցախում տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ չեզոք չեն, այլ՝ ադրբեջանական սադրանքների հետևանք: Ըստ նրա` ամեն անգամ մենք ականատես են դառնում, որ ադրբեջանցիները նման հարձակումների են դիմում, որպեսզի իզուր կերպով փոփոխեն իրականությունը:
«Սակայն մենք նաև հասկանում ենք, որ միաժամանակ հայկական ռազմավարությունը երկար տարիների ընթացքում ջանում է բացատրել, որ չկան խնդիրներ, և կողմերը հեռու են 1994թ. պատերազմից: Իրականում այս իրավիճակն անկայուն է, քանի որ չկա դիրքերի հուսալիություն: Ավելին, թեև մենք տեսնում ենք Թուրքիային, որը մշտապես նենգ եղանակներով աջակցում է ադրբեջանցիներին, Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Հասկանալի է, որ կան դիվանագիտական խնդիրներ, և Հայաստանը չի ցանկանում հայտարարել այն մասին, թե ինչ է իրականում պահում իր սրտում Արցախի համար, որը միշտ հայկական հող է եղել:
Մենք բոլորս գիտենք պատմական իրականությունը, և ադրբեջանական սադրանքները մեր վրա չեն ազդում, քանի որ Ադրբեջանն արդեն երկար տարիներ փորձում է համոզել օտարերկրացիներին, որոնք չգիտեն իրականությունը»,- նշել է Լիգերոսը: Նա կարևորել է համախմբումը նման բաբարոսական հարձակումների, քարոզչական ծուղակների դեմ, քանի որ պարզ դիմադրությունն այս դեպքում, նրա որակմամբ, բավարար չէ: «Այդ հողը հայկական է ոչ միայն՝ իր տարածքով, այլև՝ ոգով, ինչն ակնհայտ է ինչպես՝ եկեղեցիներից և մենաստաններից, այնպես էլ՝ քաղաքակրթությունից, որը պաշտպանված չէ պաշարումից»,- նկատել է հույն վերլուծաբանը:



